Հունիսի առաջին կեսը նույնպես հարուստ էր տարբեր միջոցառումներով, որոնք նվիրված էին Հայաստանին ու հայ մշակույթին, կամ նշանակալի էին հայազգի մշակույթի գործիչների մասնակցությամբ։ Հունիսի մեկին Պրահայի շաբաթօրյա հայկական ն դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հանդեսը՝ նվիրված...
Հունիսի առաջին կեսը նույնպես հարուստ էր տարբեր միջոցառումներով, որոնք նվիրված էին Հայաստանին ու հայ մշակույթին, կամ նշանակալի էին հայազգի մշակույթի գործիչների մասնակցությամբ։ Հունիսի մեկին Պրահայի շաբաթօրյա հայկական ն դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հանդեսը՝ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության տոնին եւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը նախ շնորհավորեց...
Ինչպես հաղորդում է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, մայիսի 30-ին դեսպանության երկրորդ քարտուղար Արամ Քարամյանը և երրորդ քարտուղար Զոյա Թովմասյանը մասնակցեցին Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային 52-րդ ցուցահանդեսի բացման և մրցանակաբաշխության արարողությանը։ Ցուցահանդեսին, որի այս տարվա բնաբանն էր՝ «Քարավան» մասնակցելու համար իրենց գործերն են ներկայացրել ավելի քան 12.000 երեխաներ աշխարհի 81 երկրներից։...
Եվ այսպես այլեւս պատմություն դարձան մայիսի 24-ից 26-ի բուռն օրերը։ Երեք օր շարունակ Չեխիայի մայրաքաղաքում ՉԱՐՄ չեխ-հայկական մշակութային միության(carm.cz) նախաձեռնությամբ անցկացվեցին «Հայկական մշակույթի օրեր»: Նախ առաջին օրը Պրահայի Ազգային փոքրամասնությունների տանը տեղի ունեցավ հայկական տարազներով լուսանկարվելու ձեռնարկը, որին մասնակցեցին ոչ միայն հայեր, այլեւ՝ օտարներ։ Ապա նույն օրը Պրահայի Սկաուտական...
Երեկ՝ մայիսի 22-ի երեկոյան Պրահայի Novoměstská radnice -ի պատմական դահլիճում տեղի ունեցավ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Օպերալիա» միջազգային հեղինակավոր մրցույթի «Զարզուելա» անվանակարգի հաղթող եւ 3-րդ տեղի մրցանակակիր, բազմաթիվ այլ միջազգային մրցույթների հաղթող, երիտասարդ շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանի առաջին մենահամերգը՝ չեխաբնակ դաշնակահար Ահմադ Հեդարի նվագակցությամբ։ Դահլիճը սկզբում զգուշությամբ, ապա ամեն կատարումից...
«NOUMÉA – Գրեթե անհավանական է հնչում։ Անդրկովկասյան Ադրբեջանը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Նոր Կալեդոնիայից մոտ 14000 կիլոմետր հեռավորության վրա, անկարգություններ է հրահրում Ֆրանսիայի անդրծովյան տարածքում»։ Այս նախաբանով է հանդես եկել մայիսի 18-ի չեխական ՄՖ ԴՆԵՍ-ը՝ «Ադրբեջանն անկարգություններ է հրահրում Խաղաղ օվկիանոսում» հոդվածում՝ անդրադառնալով Ֆրանսիայի կազմում գտնվող Նոր Կալեդոնիայում...
Մայիսի 10ին «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում HAMU-Ի համերգասրահում ելույթ կունենա հայազգի հանրահայտ ջութակահար, Նյու Յորքի Ջուլիարդ հռչակավոր երաժշտական դպրոցի պրոֆեսոր Իդա Կավաֆյանը։ Մայիսի 10-ին նա իր երբեմնի աշակերտ, չեխ ջութակահար Յոզեֆ Շպաչեկի հետ կկատարի Դվորժակի եւ Վորիշեկի ստեղծագործություններից՝ Պրահայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Նա կգլխավորի նաեւ փառատոնի շրջանակներում անցկացվող...
Լուսանկարը՝ iDNEScz Դեռեւս մարտի վերջին հայտարարվեցին Չեխիայի «Անդյել» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները։ Առաջին անգամ «Տարվա Լավագույն երգչուհի» ճանաչվեց Պամ Ռաբբիտ/ Pam Rubbit բեմական անունը կրող հայուհի Պամելա Նարիմանյանը։ Ժամանակակից պոպ երաժշտության ներկայացուցիչը, որը երգում է անգլերեն եւ չեխերեն, տարիներ առաջ յութուբում արդեն ուներ միլիոնից ավելի հետեւորդներ։ Anděl Coca Cola...
Ապրիլի 23-ին Պրահայի Կարլի համալսարանի մեծ դահլիճում՝ Կարոլինիումում հնչեց ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Մարիուս Դուրուֆլեի «Ռեքվիեմը», որն առաջին անգամ էր կատարվում այս սրահում։ Համալսարանական երգչախմբի եւ նվագախմբի հիմնադիր ղեկավար, դիրժիոր Հայկ Ութիջյանն իր ներածական խոսքում նշեց, որ դեռեւս ուանողական տարիներին է ծանոթացել Դուրուֆլեի ստեղծագործությանը, եւ 1986 թվականին, կոմպոզիտորի մահվան տարին,...
Ապրիլի 24-ին Պրահայի հայկական խաչքարի մոտ էին հավաքվել Չեխիայի խորհրդարանի անդամներ, դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը։ Ծաղիկների ու ծաղկեպսակների զետեղման, մոմավառության արարողակարգն ավարտվեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի շնորհակալանքի խոսքով, որից հետո ներկաները մեկնեցին Սուրբ Հոգի եկեղեցի, ուր Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի...
Ապրիլի 23-ին Չեխիայի խորհրդարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ սեմինար, որի կազմակերպիչներն էին պատգամավոր Յիրժի Կոբզան(SPD) եւ Բռնոյի «Նաիրի» հայկական միությունը։ Սեմինարի խորագիրն էր՝ «Հայոց ցեղասպանություն. Պատմությունը եւ դրա արձագանքները»։ Բացելով սեմինարը, Յիրժի Կոբզան նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա նշեց, որ 20-րդ դարը...
