«Երևանի գիշերները» մշակութային նախագիծը բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային, որոնք կանցկացվեն Երևանի տարբեր այգիներում։ Նախագծի նպատակն է Երևանի հանրային այգիներում հնչեցնել բարձրարժեք դասական և ջազային երաժշտություն՝ ստեղծելով բաց մշակութային հարթակ...
«Երևանի գիշերները» մշակութային նախագիծը բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային, որոնք կանցկացվեն Երևանի տարբեր այգիներում։ Նախագծի նպատակն է Երևանի հանրային այգիներում հնչեցնել բարձրարժեք դասական և ջազային երաժշտություն՝ ստեղծելով բաց մշակութային հարթակ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Հանգստի և զբոսանքի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան...
Օգոստոսի 15-ին Երևանում բաց երկնքի տակ կկայանա LOBODA-ի երկար սպասված մենահամերգը, որը խոստանում է դառնալ ամառվա ամենավառ երաժշտական իրադարձություններից մեկը։ Հայ հանդիսատեսին սպասվում է ոչ միայն սիրված երգերի կենդանի կատարում, այլև ամբողջական շոու-ներկայացում, որտեղ երաժշտությունը, բեմադրությունը, պարը, լույսն ու վիզուալ էֆեկտները միավորվում են մեկ ազդեցիկ պատմության մեջ։ LOBODA-ի համերգները...
2013 թվականից Ժնեւի մոտակա Պյուպլանժի դասական երաժշտության փառատոնում (Festival Puplinge Classique) անցկացվում են արդեն ավանդական դարձած «Հայկական երեկոներ»։ Փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ֆրանսուա-Գզավիե Պուազայի (François-Xavier Poizat) եւ Հայկական երեկոների համադրող Անի Գասպարյանի համագործակցության շնորհիվ փառատոնում պարբերաբար ելույթներ են ունենում հայ երաժիշտներ։ Մինչեւ 2018 թվականը փառատոնում հայկական երաժշտաարվեստը ներկայացնում...
Միջազգային հեղինակավոր հարթակներում մեծ հռչակ վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վերադառնում են Սյունիք՝ բնության վեհությունը վերածելու հնչյունների սիմֆոնիայի։ Այս շրջագայությունը, որ «Ֆիկհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրի մաս է կազմում, ոչ միայն մշակութային խոշոր իրադարձություն է, այլև կարևորագույն քայլ՝...
Հայտնի երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր և նորարարական երաժշտական նախագծերի հեղինակ Իվան Դորնը կմասնակցի «Նոթեյշնս» (Notations) միջազգային երաժշտական լաբորատորիային։ Հուլիսի 28-ին, ժամը 20:00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կկայանա հանդիպում և երաժշտական սեսիա արտիստի հետ։ Իվան Դորնը ժամանակակից ուկրաինական երաժշտության ամենաազդեցիկ և ինքնատիպ ներկայացուցիչներից է։ Նա հայտնի է իր փորձարարական մոտեցմամբ, ժանրային սահմանները...
Հայազգի անվանի ջութակահար Հայկ Կազազյանը հանդես կգա որպես մենակատար Մադեյրայի դասական նվագախմբի (Orquestra Clássica da Madeira) 2025/2026 համերգաշրջանի փակման հանդիսավոր համերգին՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Համերգը կկայանա 2026 թվականի հուլիսի 18-ին Մադեյրայի Կոնգրեսների կենտրոնում (Centro de Congressos da Madeira)՝ միջազգային հեղինակություն վայելող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ։ Համերգային երեկոյի...
Հուլիսի 12-ին, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տաղավար տոնի առթիվ, Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ/FYCA), ավանդույթի համաձայն, կազմակերպել է հերթական «Վարդավառ» երիտասարդական փառատոնը։ Ճանաչողական, կրթական ու մշակութային այս նշանակալի իրադարձությունն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարան հանդիսացող պատմամշակութային բացառիկ վայրերում՝ Գառնիում և Գեղարդում։ Փառատոնի նպատակն է երիտասարդ սերնդին...
Երևան, Հայաստան – Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Զաքյան փողոցում կանցկացվի հոբելյանական՝ 5-րդ «Գարեջրի Օրեր» փառատոնը։ Այս տարվա գլխավոր առանցքում քրաֆթ գարեջրի բացահայտումն է, ակտիվ խաղային փորձառությունը, հայտնի Սթեյնհոլդինգ մրցույթը, տեղական եվ միջազգային գարեջրերի բազմազանությունը, համեղ խորտիկները եվ Քսենոփոնի հետ լուսանկարվելու բացառիկ հնարավորությունը։ Այս տարի «Գարեջրի Օրեր 2026»-ը...
2026 թվականի ամռանը Սյունիքի սիրտը կրկին կդառնա համաշխարհային երաժշտարվեստի կենտրոն՝ բաբախելով դասական երաժշտության ռիթմերով։ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը՝ Կապան Ֆեստը, արդեն չորրորդ տարին անընդմեջ կմիավորի աշխարհահռչակ երաժիշտների, երիտասարդ տաղանդների և արվեստասեր հանդիսատեսի՝ դառնալով տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։ Արդեն ավանդույթ դարձած փառատոնը 10 օր շարունակ Կապանը կվերածի կենդանի երաժշտության,...
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն դարձել է 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը։ Այս հաղթանակի արդյունքում նա արժանացել է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, ինչպես նաև ստացել կարևոր միջազգային համագործակցային հնարավորություններ՝ հանդես գալու հեղինակավոր բեմերում և ներգրավվելու նոր մասնագիտական նախագծերում։ Ֆեդերլեն սեպտեմբերին ելույթ կունենա Համբուրգի պետական...
