Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային 52-րդ ցուցահանդեսի մեդալներ Կարոլինա Շահբարյանին եւ Դիլիջանի արվեստի դպրոցին

  • 02.06.2024
  • 0
  • 725 Views

Ինչպես հաղորդում է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, մայիսի 30-ին դեսպանության երկրորդ քարտուղար Արամ Քարամյանը և երրորդ քարտուղար Զոյա Թովմասյանը մասնակցեցին Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային 52-րդ ցուցահանդեսի բացման և մրցանակաբաշխության արարողությանը։

Ցուցահանդեսին, որի այս տարվա բնաբանն էր՝ «Քարավան» մասնակցելու համար իրենց գործերն են ներկայացրել ավելի քան 12.000 երեխաներ աշխարհի 81 երկրներից։ Հայաստանից ներկայացվել է 142 աշխատանք Երևանի, Կապանի և Դիլիջանի արվեստի դպրոցներից:

Ցուցահանդեսի մեդալների արժանացան Կապանի մանկական գեղարվեստական դպրոցի 12-ամյա աշակերտուհի Կարոլինա Շահբարյանը եւ Հովհաննես Շարամբեյանի անվան Դիլիջանի արվեստի դպրոցը՝ իր նկարների հավաքածոյի համար։ Հայաստանից եւս երեք մասնակցի տրվեց խրախուսական պատվոգիր։

orer.eu

Լուսանկարները՝ ՀՀ դեսպանության

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում