Ապրիլի 23-ին Չեխիայի խորհրդարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ սեմինար, որի կազմակերպիչներն էին պատգամավոր Յիրժի Կոբզան(SPD) եւ Բռնոյի «Նաիրի» հայկական միությունը։
Սեմինարի խորագիրն էր՝ «Հայոց ցեղասպանություն. Պատմությունը եւ դրա արձագանքները»։ Բացելով սեմինարը, Յիրժի Կոբզան նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա նշեց, որ 20-րդ դարը կարելի է անվանել ցեղասպանությունների դար, եւ որ առաջին համաշխարահային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականցվել է հայերի ցեղասպանությունը։ Նա նշեց, որ թեմային ծանոթ է դեռեւս տասնամյակներ առաջ, երբ 11 տարի աշխատել է Իրանում եւ սերտ հարաբերություններ է ունեցել հայկական համայնքի հետ։ Այսօր էլ, Հայաստանը գտնվում է ծանր իրավիճակում, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Եվրոպական տարբեր ատյաններում Յիրժի Կոբզան բարձրաձայնել է հայերի իրավունքների, հայ գերիների, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հարցերը։ Պատերազմի օրերին եւ հետո ոչ ռուսները, ոչ էլ ամերիկացիները ոչինչ չեն արել տեղացիների փրկության համար։
«Հայաստանն ապրում է իր սեփական Մյունխենը»,- ասաց չեխ պատգամավորը։ Նա նաեւ Հայաստանում է եղել այն օրերին, երբ անցյալ տարի մեկ շաբաթում 120 հազար հայ է ենթարկվել բռնագաղթի եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ բռնի հայաթափվել է։ Նա նշվեց, որ ցավոք մեծ տերությունները հետեում են երկակի ստանդարտների քաղաքականությանը։ Նրանք ոչ միայն ձայն չհանեցին, երբ Ադրբեջանի անվտանգության ուժերը ապօրինի ձերբակալեցին Արցախի քաղաքական գործիչներին ու նախկին ղեկավարներին, այլեւ շարունակեցին երկակի ստանդարտների քաղաքականությունը։ Մինչդեռ, երբ տարիներ առաջ Չեխիայի խորհրդարանը ընդունում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը, ո՛չ Թուրքայի ճնշումը, ո՛չ էլ ձախամետ պատգամավորների կարծիքը չկարողացան կասեցենել այդ ընթացքը։
Այնուհետեւ ներկաներին չեխերենով եւ հայերենով ողջունեց Բռնոյի «Նաիրի» հայկական միության նախագահ Հակոբ Խոջայանը, նշելով, որ պատմությունից պետք է դասեր քաղել։ «Երբ դասեր չեն քաղում, պատմությունը կրկնվում է», ասաց նա։ Նրա կարծիքով չպետք է թույլ տալ, որ աղավաղեն մեր պատմությունը եւ պետք է անհաշտ պայքար մղել թուրքական քարոզչության դեմ։
Ողջույնի խոսքերից հետո ներկաները դիտեցին Հայոց ցեղասպանության վերապրող եւ ԱՄՆ-ում իր ընտանիքի պատմությունը գրքի ու ֆիլմի վերածած Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող «Հոշոտված Հայաստան» վավերագրական ֆիլմը։
Այնուհետեւ Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակ, պատմաբան Լուկաշ Լհոտան խոսեց իր «Հայկական Հոլոքոստ» գրքի մասին։ Նա նշեց, որ իհարկե, շատ է խոսվում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ առկա հակամարտույթան մասին, բայց հայկական ցեղասպանության պարագայում դա նաեւ էթնիկ անհանդուրժողականության դասական օրինակ է։ Կրկին հիշատակեց, որ հրեական Հոլոքոստն իրականացնելի, Հիլերն ասել է՝ Ով այսօր հիշում հայերին։ Նա նաեւ անդրադարձավ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» (1923) գրքին, որտեղ հեղինակը մեկ դար առաջ անդրադարձել է Հայոց ցեղասպանության մանրամասներին։ (Ի դեպ, գիրքը 2006 թվականին վերահրատարակվել է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի կողմից եւ բաժանվել Չեխիայի սենատի ու Պատգամավորների պալատի բոլոր անդամներին)։
Չեխ պատմաբանը պատմեց նաեւ, թե ինչպես են Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայեր բռնի մահմեդականացվել, հատկապես երեխաներն ու կանայք։ Օսմանյան կայսրության միայն 500 գյուղերի ստիպել են մահմեդականություն ընդունել։ Նրա ասելով, հայության ¾-ը դարձել է ցեղասպանության զոհ։ Իսկ Թալեաթ Փաշան արդեն իսկ հայտարարել էր, որ Անատոլիայում հայեր չեն ապրելու։ Այսինքն, դա վաղուց ծրագրված քաղաքականություն է եղել։
Նա նաեւ խոսեց դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության դասավանդման կարեւորության մասին։ «Ինչպես Հոլոքոստի մասին են դասավանդում, այնպես էլ պետք է հայերի եւ այլ ցեղասպանությունների մասին դասավանդեն, որ դպրոցականները հասկանան, թե Հոլոքոստից առաջ ինչ է տեղի ունեցել», ասաց պատմաբանը։
Սեմինարի վերջին ելույթը վերապահված էր պատմաբան Աշոտ Առաքելյանին։ Վերջինս անդրադարձավ թե՛ Հայոց ցեղասպանության, եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդիրներին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից տարված հայաթափման ու մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։
Ելույթներից հետո ծավալված քննարկման արդյունքում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին։ Սեմինարին ներկա էին նաեւ խորհրդարանի անդամներ, պատմաբաններ, լրագրողներ, հայ համանյքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանության դիվանագետ Զոյա Թովմասյանը։
Orer.eu