Ապրիլի 19 Ապրիլ 19-ից 27-ը Պրահայի երեք տարբեր կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ մրցանակների արժանացած Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը, որը հայերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Կազմակերպիչը՝ Չեխիայի Հայ երիտասարդների միություն։ CityBee – Film: Aurora’s Sunrise poprvé...
Ապրիլի 19 Ապրիլ 19-ից 27-ը Պրահայի երեք տարբեր կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ մրցանակների արժանացած Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը, որը հայերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Կազմակերպիչը՝ Չեխիայի Հայ երիտասարդների միություն։ CityBee – Film: Aurora’s Sunrise poprvé v Praze! Ուրբաթ, Ապրիլի 19-ին՝ 18:00-ին Kino35՝ Ֆրանսիական ինստիտուտ https://kino35.ifp.cz/cz/program/event3309-aurora-s-sunrise Ֆիլմի տեսահոլովակը կարող եք դիտել...
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 15-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ հայ ժողովրդի արդարահատույց վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի 103-րդ ամյակին նվիրված ձեռնարկ, որը Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո կազմակերպել էին երիտասարդները։ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի Տերունական աղոթքից հետո Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանը ներկայացրեց Պարույր Սեւակի «Մենք քիչ ենք,...
Վերջապես չեխահայությունը կրկին վայելեց հայկական պարախմբի ելույթ։ Մարտի 23ին Պրահայի Մանինայի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Դինա Դանս» պարախմբի համերգը։ Տարիքային մի քանի խմբերի ելույթները, պարային ճաշակավոր հանդերձները, գունեղ ձեւավորումն ու յուրաքանչյուր պարային համարը լուրովի մատուցելու ձգտումը հիացրին ներկաներին։ Ընդամենը երկու ամիս ժամանակահատվածում Դինան կարողացել էր պատրաստել մի ամբողջական ծրագիր,...
Փարաջանովը միավորել էր հայերին, վրացիներին ու ուկրաինացիներին՝ չեխական կինոարխվի դահլիճում. Ֆիլմերի հետահայաց ցուցադրություն՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսորի 100-ամյակին Փետրվարի 9-ին Պրահայի Պոնրեպո կինոթատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջնովի 100-ամյակին նվիրված ձեռնարկ եւ «Սայաթ-Նովա»(Նռան գույնը») ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը, որով ավարտվեց դեռեւս 2023-ի դեկտեմբերից սկսված հայ կինոռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Կինոթատրոնի տնօրեն Դավիթ Հավասի...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային Ժողովի կայքէջը։ ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար...
Օրերս չեխական ՄՖ ԴՆԵՍ պարբերականը հրատարակել էր ղարաբաղյան հակամարտությանը բազմիցս անդրադարձած չեխ վերլուծաբան, Չեխիայի պաշտպանության համալսարանի պատմաբան Տոմաշ Րժեպայի «Նեմեսիս Հայոց ցեղասպանության համար» ծավալուն հոդվածը, որն ուշագրավ է այն առումով, թե ինչպես է հեղինակն արժանապատվորեն նկարագրում սարսափելի արյունահեղության միջով անցած և վրեժխնդրությամբ տոգորված հայ ժողովրդի անկոտրում ոգին՝ տողատակերում միգուցե...
Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Չեխիայի Ազգային կինոարխիվը նախաձեռնել է Վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ 2023 թվականի դեկտեմբերի 2-ից Փարաջանովի հայտնի չորս ֆիլմերը՝ «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» եւ « Աշուղ Ղարիբը» կցուցադրվեն Պրահայի Պոնրեպո կինոթատրոնում մինչեւ 2024 թվականի փետրվարի 9-ը։ Մուտքի տոմսի արժեքն...
«Երբ եկա Հայաստան, մտորում էի. տեսնես ո՞ր ֆիլմն է լավագույնս նկարագրում այս երկիրը: Ինձ խորհուրդ տվեցին, որ «ամենից հայկական» ֆիլմը «Նռան գույնն» է։ Որ նրա գույները, կերպարները և երկար, քնարական տեսարանները լավագույնս են մարմնավորում հայկական «էսթետիկան»` գեղագիտության զգայական ընկալումը։ Այդ ժամանակվանից «Նռան գույնը» (The Color of Pomegranates) ինձ համար...
2024 թվականի փետրվարի 3-ին Պրահայի Արխա թատրոնում տեղի կունենա Չեխիայի կինոքննադատների մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառանա, թե որ ֆիլմն է ճանաչվում Տարվա լավագույնը։ Կտրվեն նաեւ այլ մրցանակներ։ Դա կլինի «2023-ի չեխական կինոյի անատոմիան», խոստանում է Պետր Մարեկը՝ 2023 թվականի Չեխիայի կինոքննադատների մրցանակաբաշխության վարողը ։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում սկսված քվեարկությունն...
Հունվարի 1-ին Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցից ամանորյա ուղերձով դիմել է երկրի հանրությանը։ «Հարգելի համաքաղաքացիներ, Մեծ պատիվ է առաջին անգամ ձեզ դիմել ամանորյա ուղերձով։ Ես միշտ Նոր տարին դիտել եմ որպես ակնկալիքներով լի օր, որ գալիք ժամանակներն ավելի լավն ու ուրախ կլինեն, քան այն, ինչ մենք թողնում ենք:...
