Մայիսի 10ին «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում HAMU-Ի համերգասրահում ելույթ կունենա հայազգի հանրահայտ ջութակահար, Նյու Յորքի Ջուլիարդ հռչակավոր երաժշտական դպրոցի պրոֆեսոր Իդա Կավաֆյանը։ Մայիսի 10-ին նա իր երբեմնի աշակերտ, չեխ ջութակահար Յոզեֆ Շպաչեկի հետ կկատարի Դվորժակի եւ Վորիշեկի ստեղծագործություններից՝ Պրահայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Նա կգլխավորի նաեւ փառատոնի շրջանակներում անցկացվող ջութակի մրցույթի ժյուրին։ DVA UMĚLCI, DVA POHLEDY – Kavafian, Špaček – Pražské jaro (festival.cz) Տոմսերը սպառված են։
Մայիսի 14-ին ժամը 19.30ին Պրահայի Երաժշտության թանգարանի սրահում տեղի կունենա Կարլի համալսարանի երգչախմբի ու նվագախմբի համերգը՝ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։ Մուտքը՝ կամավոր վճարումով։
Մայիսի 22-ին ժամը 19-ին Պրահայի NOVOMĚSTSKÉ RADNICEի դահլիճում , KARLOVO NÁMĚSTÍ, PRAHA 2 տեղի կունենա միջազգային մրցանակների դափնեկիր, տաղանդավոր բարիտոն Նավասարդ Հակոբյանի առաջին մենահամերգը։ Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ ըմբոշխնելու հայ բարիտոնի ելույթը։ Շտապեք ձեռք բերել տոմսակներ՝ https://www.nachtigallartists.cz/…/navasard-hakobyan-2024
Մայիսի 25-Ին ժամը 20-ին Ռուդոլֆինում համերգասրահում ելույթ կունենա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Նա այս անգամ հանդես կգա երաժշտասերների համար նոր ստեղծագործական խմբով՝ Z.E.N եռյակով։ Եռյակի անվանումը կազմված է դաշնակահար Ժանգ Զուոյի, ջութակահար Էսթեր Լուիի եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունների առաջին տառերով։ Նրանք կկատարեն Բրամսի եւ Դվորժակի դաշնամուրային տրիոները։
Տոմսերը կարող եք գնել այստեղ՝ Z.E.N. TRIO – Pražské jaro (festival.cz)
Մայիսի 25-Ին Պրահայի գրքի 29-րդ միջազգային տոնավաճառի եւ գրական փառատոնի հյուրերի թվում կլինի հայտնի արձակագիր Նարինե Աբգարյանը։ Նրա երեք գրքերը լույս են տեսել չեխերեն եւ փառատոնի ժամանակ կներկայացվի նաեւ վերջերս լույս տեսած նոր գիրքը՝ Պրոստոր հրատարակչության կողմից։ Մայիսի 25-ին ժամը 17-ին Վացլավ Հավելի անվան տաղավարում տեղի կունենա նրա հանդիպումը չեխ ընթերցողների հետ, իսկ մայիսի 26-ին ժամը 11-ին Յարոսլավ Սեյֆերտի անվան տաղավարում նրա հանդիպումը՝ Պրահայի հայ համայնքի հետ, որի կազմակերպումը ստանձնել է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։ Նույն օրը ժամը 14-Ին Ֆրանց Կաֆկայի անվան տաղավարում նա կմասնակցի ռուս հայտնի գրող Լուդմիլա Ուլիցկայայի հետ հանդիպում բանավեճին։
Չեխերեն Նարինե Աբգարյանի մասին։ Spisovatelka arménského původu Narine Abgarjanová píše rusky. S Arménií a jejím prostým, poetickým, ale i tragickým světem jsou spjaty její prózy psané na vážnější notu: sbírky povídek Lidé, kteří jsou vždy se mnou (2014), Zulali (2016) a román Tři jablka spadlá z nebe (2015, česky 2020), který dosáhl mezinárodního úspěchu a u nás se dočkal již druhého vydání. Povídkový soubor o lidských osudech poznamenaných válkou o Náhorní Karabach Žít dál vznikl v roce 2018 (česky 2024), nedlouho před novým dějstvím války. S románem Čtyři ženy a jeden pohřeb (2020, česky 2023) se autorka dostala mezi finalisty prestižní literární ceny Bolšaja kniga, kde získala cenu čtenářů. Úspěšně se věnuje i dětské literatuře.
foto archiv autora
Փառատոնը տեղի կունենա մայիսի 23-26-ը Հոլեշովիցեի Výstaviště ի վերանորոգված սրահներում։ Svět knihy Praha 2024ի մուտքը տոմսերով է, որոնք կարող եք գնել տեղում։
Մայիսի 24-26-ը Պրահայի երիտասարդական ČARM հայ-չեխական միությունը կազմակերպում է Հայկական մշակույթի օրեր, որոնց ընթացքում ներկայացվելու են հայկական տարազներ եւ հայկական խոհանոց, ցուցադրվելու է ֆիլմ։ Բացումը տեղի կունենա մայիսի 25-ին ժամը 17-ին Պրահայի ազգային փոքրամասնությունների տան դահլիճում։ Մայիսի 26-ի երեկոյան Սուրբ Հոգի եկեղեցում համերգային ծրագրով ելույթ կունենա սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Մանրամասներին ծանոթանալու համար հետեւեք կազմակերպության ֆեյսբուքյան էջին։ (4) Facebook
Մայիսի 30-ին 18.30 ին Չեխիայի Հայ երիտասարդական միությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրվան նվիրված գրական-երաժշտական երեկո` «Կանք, պիտի լինենք խորագրով։ Մասնակիցների անունները նշված են վերեւում տեղադրած գովազդում։
Այն տեղի կունենա Պրահա 3-ում գտնվող Ատրիում Ժիժկով համերգասրահում։ Տոմսերը պատվիրել այստեղ՝ (3) Facebook
orer.eu