ՕՐԵՐ-ի գրադարանին- AGBU Armenia-ից շնորհակալությամբ ստացանք «The Museums of Artsakh (Nagorno-Karabach): Through Peace, War and Displacement» (Արցախի (Լեռնային-Ղարաբաղի) թանգարանները՝ խաղաղության, պատերազմի ու բռնի տեղանության պայմաններում) գիրքը որի հեղինակներն են Համլետ Պետրոսյանը, Հայկուհի Մուրադյանը եւ...
ՕՐԵՐ-ի գրադարանին- AGBU Armenia-ից շնորհակալությամբ ստացանք «The Museums of Artsakh (Nagorno-Karabach): Through Peace, War and Displacement» (Արցախի (Լեռնային-Ղարաբաղի) թանգարանները՝ խաղաղության, պատերազմի ու բռնի տեղանության պայմաններում) գիրքը որի հեղինակներն են Համլետ Պետրոսյանը, Հայկուհի Մուրադյանը եւ Նժդեհ Երանյանը (Երեւան, 2025)։ Անգլերենով հրատարակված գիրքը հարուստ է գունավոր լուսանկարներով, որոնց թիվը հասնում է...
Նախագահութեամբ` ՆԱԳՏՏ Ամեն.եւ Գերերջ. Տ.Տ.Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Հայրապետի։ Հինգշաբթի, 26 Փետրուար 2026-ի, երեկոյեան, Զմմառու դպրեվանքի Սուրբ Յովսէփ մատրան մէջ, նշուեցաւ` Տիեզերական եկեղեցւոյ վարդապետ` Ս.Գրիգոր Նարեկացիի տօնը։ Ներկայութեամբ` Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան Պատրիարքական Փոխանորդ եւ Զմմառու Վանքի Մեծաւոր Գերպծռ.Մաշտոց Թ.Ծ.Վ.Զահթէրեանի, Լիբանանի Արհիապատիւ Գերապայծառներուն եւ...
ՕՐԵՐ-Ի ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՀԲԸՄ Հայաստանից շնորհակալությամբ ստացանք Յովիկ Էօրտեքեանի «ՀԲԸՄիութեան հայրենական գործունէութիւնը 1991-2021 տարիներուն (ակնարկ)» խորագրուած գիրքը։ Հեղինակը երկար տարիներ աշխատել է ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում, որի ընթացքում հավաքել է արխիվային փաստեր, հոդվածներ ու լուսանկարներ եւ կազմել ՀԲԸՄ-ի Հայաստանում ծավալած գործունեության մասին համապարփակ հրատարակություն։ Գրքի առաջաբանում Յովիկ Էօրտեքեանը նշում է, որ...
Միջգիտակարգային գիտաժողով Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարանին մէջ (USC), Լոս Անճելըս Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը ուրախութեամբ կը յայտարարէ «Լեզուն Սփիւռքով մէկ՝ հայերէնը իր հեռանկարներով» գիտաժողովին յայտագիրը։ Գիտաժողովը կազմակերպուած է Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարանի «Dornsife» Հայագիտական Հիմնարկին հետ համագործակցութեամբ. տեղի պիտի ունենայ 27 փետրուար – 1 մարտ 2026, Լոս Անճելըս, USC-ի «Taper Hall of Humanities» սրահին մէջ: Հայերէնը ինչպէ՞ս կրնայ բարգաւաճիլ Սփիւռքի մէջ։ Կորուստի կամ նահանջի պատումներու վրայ կեդրոնանալու փոխարէն, գիտաժողովը միտումնաւոր կերպով ուշադրութիւնը կը սեւեռէ նորարարութեան, ստեղծագործութեան եւ յաջողութեան օրինակներու՝ լուսարձակի տակ առնելով այն նախաձեռնութիւնները, ռազմավարութիւնները եւ աշխատանքները, որոնց շնորհիւ հայերէնը մնայուն եւ կենսունակ կը դառնայ թէ՛ իր գրական չափանիշներով եւ թէ՛ խօսակցական ու բարբառային ձեւերով՝ տարբեր սերունդներու եւ աշխարհագրական վայրերու միջեւ: Այս հարցումին կեդրոնը կը գտնուի հայերէնի կայունութիւնը Սփիւռքի համայնքներուն մէջ: Երեք օրուան ընթացքին, մասնակիցները պիտի արծարծեն զանազան թեմաներ, ինչպէս՝ լեզուական քաղաքականութիւն եւ գնահատում, ժառանգական լեզուի փոխանցում, նախակրթական եւ համալսարանական մակարդակի լեզուի կրթութիւն, միջլեզուական եւ իւրացման կիրարկումներ, ստեղծագործութեան եւ արուեստի լեզուական փորձառութիւններ, լրագրութիւն, արհեստական բանականութիւն, ինչպէս նաեւ՝ հայերէնի ապագան թուային աշխարհին մէջ: Յայտագիրը առաջնահերթութիւն կու տայ թէ՛ արեւմտահայերէնին, թէ՛ արեւելահայերէնին՝ ներկայացնելով համաշխարհային հեռանկարներ Հայաստանէն, Միջին Արեւելքէն, Եւրոպայէն, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներէն: Դոկտ. Ռութ Քիրշըրի եւ Դոկտ. Մարիա Փոլինսքիի պիտի ըլլան գիտաժողովին գլխաւոր բանախօսները: Անոնց կից պիտի ներկայացուին դասաւանդման նորարարական մեթոտներ, արուեստի եւ թուային աշխարհին մէջ լեզուի ստեղծագործական կիրարկումներ, ինչպէս նաեւ՝ լեզուի վերաշխուժացման նորագոյն ձեւեր։ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքի տնօրէն Դոկտ. Ռազմիկ Փանոսեանը պիտի վարէ երկու կլոր սեղաններ, որոնցմէ մէկն է՝ «Կիւլպէնկեան Հիմնարկութեան մօտեցումը՝ լեզուական կայուն կենսոլորտի մը կառուցումը Սփիւռքի մէջ»: Հիմնարկութեան արեւմտահայերէնի եւ մանկավարժական ծրագիրներու աւագ պատասխանատու Անի Կարմիրեանը հանդէս պիտի գայ գիտաժողովի եզրափակիչ խօսքով: Գիտաժողովին մուտքը ազատ է եւ հանրութեան բաց, սակայն արձանագրութիւնը պարտադիր է: Յաւելեալ տեղեկութիւններու համար` այցելեցէք https://gulbenkian.pt/armenian-communities/ էջը, բաժանորդագրուեցէք Բաժանմունքի տեղեկատուին եւ հետեւեցէք մեր Facebook-ի էջին՝ https://www.facebook.com/gulbenkian.armenian.communities
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ ՕՐԵՐ ամսագրի խմբագրությունը շնորհակալությամբ ստացավ վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Քոչինյանի «Մեծերի եւ փոքրերի Թումանյանը» գիրքը, որը մի յուրահատուկ փոքրիկ հանրագիտարան է, որում ամփոփված են ոչ միայն ուսուցչուհու երկար տարիների ընթացքում կատարած ստեղծագործական աշխատանքները, այլեւ Լոռու մարզի արվեստագետների ներդրումը՝ թումանյանական հսկա ժառանգության շտեմարանում։ Գրքի առաջաբանում...
Վանաձորի կերպարվեստի թանգարանում փետրվարի 14-ին կայացավ հոբելյանական միջոցառում՝ նվիրված Գեորգի Թովմասյանի ծննդյան 90-ամյակին։ Հոբելյանը դարձավ ոչ միայն հիշատակի օր, այլ նաև առիթ վերադառնալու արվեստագետի գունային հզորությամբ, ներքին համոզմունքով ու յուրահատուկ ձեռագրով ձևավորված ստեղծագործական աշխարհին։ Միջոցառման կազմակերպմանը կարևոր դեր ունեցան նկարչի թոռները՝ իրենց հիմնած «Գ. Թովմասյան» հիմնադրամի միջոցով։ Բացման խոսքով...
Լույս է տեսել իտալաբնակ պրոֆեսոր Գեղամ Ճ. Բոլոյանի «ՀԱՅԵՐ․ ինքնություն և հիշողություն» խորագրով գիրքը, որը լույս է ընծայել Բարի քաղաքի «Radici Futuri» հրատարակչությունը։ Գեղամ Ճ. Բոլոյանը, սիրիահայ ակադեմիկոս է, արաբերեն լեզվի և գրականության, ինչպես նաև արաբերեն թարգմանության պրոֆեսոր է իտալական Բարիի և Լեչչեի համալսարաններում, ինչպես նաև լեզվաբանական փորձագետ է...
ՕՐԵՐ-ի գրադարան- Շնորհակալությամբ ստացանք պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի «Մասոնությունը Հայոց մեջ» ծավալուն աշխատությունը, որում հանգմանորեն ներկայացվում է հայ մասոնության ամբողջական պատմությունը՝ սկսած 18-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը։ Առանձին բաժնով նկարագրվում է բուն մասոնության կամ ազատ որմնադիրների ընկերության ծագումն ու տարածումը։ Հեղինակը գրում է, որ մինչ օրս...
ՊՈԼՍԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՀՍԿԱՅ ՋՆԱՐ ՄԸ ԵՒՍ ԻՆԿԱՒ ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ Սիրտի խոր ցաւով վերահասու եղայ, Պոլսահայ գաղութի բազմաշատ, եռանդուն , հայ մշակոյթի մշակ , վաստակաւոր ու հանրածանօթ բժիշկ-բանաստեղծ ,սիրելի բարեկամս Տոքթ. Իգնա Սարըասլանի մահուան գոյժը։ Բժիշկ -բանաստեղծ Իգնա Սարըասլան ,Պոլսահայ նորարար բանաստեղծութեան վերջին ներկայացուիչներէն մէկն էր, իր գեղեցիկ հայերէնով ստեղծագործաց բանաստեղծութիւնները,...
Փետրվարի 8-ին լեգենդար Meistersingerhalle կայացած համերգը այն հազվագյուտ իրադարձություններից մեկն էր, որտեղ բարձրակարգ վարպետությունը հանդիպում է խորը հուզական դրամատիզմի հետ: Այդ երեկո Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որի այցը Գերմանիա ակնհայտ հետաքրքրություն էր առաջացրել եվրոպացի ունկնդրի,...
