Լուսանկարում՝ Ռազմիկ Փանոսեանը եւ Շուշան Կարապետեանը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան Հայկական բաժանմունքին եւ գործակցութեամբ Հարաւային Քալիֆորնիոյ համալսարանի (USC) Dornsife բաժանմունքին մէջ գործող Հայագիտական հիմնարկին` 27 Փետրուարէն 1 Մարտ, նշեալ համալսարանին մէջ տեղի ունեցաւ «Լեզուն Սփիւռքով...
Լուսանկարում՝ Ռազմիկ Փանոսեանը եւ Շուշան Կարապետեանը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան Հայկական բաժանմունքին եւ գործակցութեամբ Հարաւային Քալիֆորնիոյ համալսարանի (USC) Dornsife բաժանմունքին մէջ գործող Հայագիտական հիմնարկին` 27 Փետրուարէն 1 Մարտ, նշեալ համալսարանին մէջ տեղի ունեցաւ «Լեզուն Սփիւռքով մէկ՝ հայերէնը իր հեռանկարներով» գիտաժողովը։ Գիտաժողովին հիմքը կը կազմէր ապագայատեսիլ հարց մը. ինչպէ՞ս կրնայ հայերէնը...
Միջգիտակարգային գիտաժողով Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարանին մէջ (USC), Լոս Անճելըս Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը ուրախութեամբ կը յայտարարէ «Լեզուն Սփիւռքով մէկ՝ հայերէնը իր հեռանկարներով» գիտաժողովին յայտագիրը։ Գիտաժողովը կազմակերպուած է Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարանի «Dornsife» Հայագիտական Հիմնարկին հետ համագործակցութեամբ. տեղի պիտի ունենայ 27 փետրուար – 1 մարտ 2026, Լոս Անճելըս, USC-ի «Taper Hall of Humanities» սրահին մէջ: Հայերէնը ինչպէ՞ս կրնայ բարգաւաճիլ Սփիւռքի մէջ։ Կորուստի կամ նահանջի պատումներու վրայ կեդրոնանալու փոխարէն, գիտաժողովը միտումնաւոր կերպով ուշադրութիւնը կը սեւեռէ նորարարութեան, ստեղծագործութեան եւ յաջողութեան օրինակներու՝ լուսարձակի տակ առնելով այն նախաձեռնութիւնները, ռազմավարութիւնները եւ աշխատանքները, որոնց շնորհիւ հայերէնը մնայուն եւ կենսունակ կը դառնայ թէ՛ իր գրական չափանիշներով եւ թէ՛ խօսակցական ու բարբառային ձեւերով՝ տարբեր սերունդներու եւ աշխարհագրական վայրերու միջեւ: Այս հարցումին կեդրոնը կը գտնուի հայերէնի կայունութիւնը Սփիւռքի համայնքներուն մէջ: Երեք օրուան ընթացքին, մասնակիցները պիտի արծարծեն զանազան թեմաներ, ինչպէս՝ լեզուական քաղաքականութիւն եւ գնահատում, ժառանգական լեզուի փոխանցում, նախակրթական եւ համալսարանական մակարդակի լեզուի կրթութիւն, միջլեզուական եւ իւրացման կիրարկումներ, ստեղծագործութեան եւ արուեստի լեզուական փորձառութիւններ, լրագրութիւն, արհեստական բանականութիւն, ինչպէս նաեւ՝ հայերէնի ապագան թուային աշխարհին մէջ: Յայտագիրը առաջնահերթութիւն կու տայ թէ՛ արեւմտահայերէնին, թէ՛ արեւելահայերէնին՝ ներկայացնելով համաշխարհային հեռանկարներ Հայաստանէն, Միջին Արեւելքէն, Եւրոպայէն, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներէն: Դոկտ. Ռութ Քիրշըրի եւ Դոկտ. Մարիա Փոլինսքիի պիտի ըլլան գիտաժողովին գլխաւոր բանախօսները: Անոնց կից պիտի ներկայացուին դասաւանդման նորարարական մեթոտներ, արուեստի եւ թուային աշխարհին մէջ լեզուի ստեղծագործական կիրարկումներ, ինչպէս նաեւ՝ լեզուի վերաշխուժացման նորագոյն ձեւեր։ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքի տնօրէն Դոկտ. Ռազմիկ Փանոսեանը պիտի վարէ երկու կլոր սեղաններ, որոնցմէ մէկն է՝ «Կիւլպէնկեան Հիմնարկութեան մօտեցումը՝ լեզուական կայուն կենսոլորտի մը կառուցումը Սփիւռքի մէջ»: Հիմնարկութեան արեւմտահայերէնի եւ մանկավարժական ծրագիրներու աւագ պատասխանատու Անի Կարմիրեանը հանդէս պիտի գայ գիտաժողովի եզրափակիչ խօսքով: Գիտաժողովին մուտքը ազատ է եւ հանրութեան բաց, սակայն արձանագրութիւնը պարտադիր է: Յաւելեալ տեղեկութիւններու համար` այցելեցէք https://gulbenkian.pt/armenian-communities/ էջը, բաժանորդագրուեցէք Բաժանմունքի տեղեկատուին եւ հետեւեցէք մեր Facebook-ի էջին՝ https://www.facebook.com/gulbenkian.armenian.communities
Այսօր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը մի ահազանգ էր տարածել, ըստ որի Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։ «Մինչև այսօր հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին։ Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից,...
Հայաստանի ազգային գրադարանում hոկտեմբերի 3-4-ին տեղի ունեցավ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակին։ Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 200 մասնակիցներ։ Գիտաժողովի կազմակերպիչները ժառանգության պահպանության խնդիրների և մարտահրավերների շուրջ մի հարկի տակ համախմբել էին միջազգային մասնագիտական ներուժը....
Հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում տեղի կունենա «Երգ և պոեզիա/ Ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագրով գիտաժողով՝ անվանի ակադեմիկոսների, գրականագետների և երաժշտագետների մասնակցությամբ։ Գիտաժողովի առանցքում կլինեն Շառլ Ազնավուրի բանաստեղծական և երաժշտական ստեղծագործությունները (տեքստ, ձայն, կառուցվածք)։ Այս գիտաժողովը կազմակերպվել է ֆրանսիական և համեմատական գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականանության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող,...
Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից նշում են, որ համագումարն անցկացվում է ապրիլին՝ շեշտելու համար Ցեղասպանության անպատժելիությունը իբրև հետևանք շարունակվող ցեղասպանությունների ու Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանական գործողություններն Արցախի Հանրապետությունում։ Արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույց է կարդալու «Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը և արցախահայության...
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարդ» նորաստեղծ գիտավերլուծական հիմնադրամի, «Օրբելի» կենտրոնի ու ԵՊՀ-ի համատեղ ջանքերով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է երկօրյա գիտաժողովը, որ շարունակությունն է նախկինում ԳԱԱ-ում կազմակերպված հայագիտական ու միջազգային երկու համաժողովների։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ պատվիրակներ (փորձագետներ, պատմաբաններ, գիտնականներ) աշխարհի...
Յարգելի՛ գործընկերներ, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմը, հովանաւորութեամբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, նախաձեռնում է «Հայ բանասիրութեան հեռանկարներ» խորագրով գիտաժողով եւ ժողովածուի հրատարակում։ Հիմնական նպատակն է՝ – ընդհանուր գծերով ամփոփել հայ բանասիրութեան (ըստ ոլորտների) նախորդ 20 տարիների ձեռքբերումները. – ուրուագծել այն էական անելիքները եւ ուղղութիւնները, որոնք, ըստ Ձեզ,...
Ինչպե՞ս է ընկալվում Անի միջնադարյան մայրաքաղաքը։ Ինչպիսի՞ ձևերով է այն սովորաբար հիշվում։ Ինչպիսի՞ մոտեցումներ կարելի է որդեգրել Անին՝ որպես «կորսված քաղաք» դիտարկելիս։ Լայպցիգում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից ինստիտուտի կողմից կազմակերպված և Բեռլինի Ազատ Համալսարանում 2023 թ․-ի դեկտեմբերի 7-ին և 8-ին տեղի ունեցած գիտաժողովը գործուն հարթակ...
Դեկտեմբերի 11-12-ին Ֆրանսիայի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» (INALCO) տեղի ունեցավ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ» (INALCO) հիմնադրամի և «Հիշատակարան» նախագծի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Գիտաժողովի բացմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
