«The Museums of Artsakh (Nagorno-Karabach): Through Peace, War and Displacement» գիրքը՝ ՕՐԵՐ-ի գրադարանին

  • 27.02.2026
  • 0
  • 131 Views

ՕՐԵՐ-ի գրադարանին- AGBU Armenia-ից շնորհակալությամբ ստացանք «The Museums of Artsakh (Nagorno-Karabach): Through Peace, War and Displacement» (Արցախի (Լեռնային-Ղարաբաղի) թանգարանները՝ խաղաղության, պատերազմի ու բռնի տեղանության պայմաններում) գիրքը որի հեղինակներն են Համլետ Պետրոսյանը, Հայկուհի Մուրադյանը եւ Նժդեհ Երանյանը (Երեւան, 2025)։

Անգլերենով հրատարակված գիրքը հարուստ է գունավոր լուսանկարներով, որոնց թիվը հասնում է 300-ի։ Գրքում ներկայացվում է համապարփակ ուսումնասիրություն Արցախի թանգարանային ոլորտի ձեւավորման, կայացման, համեմատաբար խաղաղ պայմաններում նրա զարգացման, եւ ապա՝ պատերազմի, բռնի տեղահանության, կորուստների ու դրանց հետեւանքների մասին։ Գրքում շարադրված է նաեւ, թե ինչպես են թանգարանները պահպանել եւ ներկայացրել Արցախի բազմաշերտ պատմությունն ու ինքնությունը՝ երբեմն բախվելով ոչ միայն խոչընդոտների, այլ նաեւ գոյության սպառնալիքների։

Առաջին գլխում դիտարկվում է թանգարանների ստեղծման պատմությունը խորհրդային շրջանից մինչեւ 1988թ. ազատագրական շարժում , ապա 1990-ական թվականներից մինչեւ 2020 թվականը։ Երկրորդ գլուխը նվիրված է պետական եւ մասնավոր բոլոր թանգարաններին, իսկ երրորդ գլուխում քննարկվում են միջազգային առկա իրավական հնարավորությունները եւ տեղահանված թանգարանների եւ հավաքածուների պաշտպանության խնդիրները։ Վերլուծվում են, թե որքանով են այդ միջազգային մեխանիզմները կիրառելի եղել 2020թ. 44-օրյա պատերազմի եւ 2023թ. բռնի տեղահանության համատեքստում։

Գիրքը կարեւոր աղբյուր է հատակապես օտար ուսումնասիրողների համար։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում