79-րդ փառատոնում ջութակի ժյուրին կգլխավորի հանրահայտ Իդա Կավաֆյանը Նյու Յորքից 2024 թվականի մայիսի 12ից հունիսի 3-ը Չեխիայի մայրաքաղաքը կրկին կհյուրընկալի «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական 79-րդ փառատոնի անվանի հյուրերին աշխարհի տարբեր երկրներից։ Ինչպես միշտ փառատոնը...
79-րդ փառատոնում ջութակի ժյուրին կգլխավորի հանրահայտ Իդա Կավաֆյանը Նյու Յորքից 2024 թվականի մայիսի 12ից հունիսի 3-ը Չեխիայի մայրաքաղաքը կրկին կհյուրընկալի «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական 79-րդ փառատոնի անվանի հյուրերին աշխարհի տարբեր երկրներից։ Ինչպես միշտ փառատոնը կբացվի Սմետանայի «Իմ հայրենիքը» սիմֆոնիկ պոեմով։ Այս տարի այն կկատարի Բեռլինի ֆիլհարմոնիկը՝ Կիրիլ Պետրենկոյի գլխավորությամբ։...
Մարտի 11-ին Պրահայի ֆիլհարմոնիայի՝ Ռուդոլֆինումի պատմական դահլիճում հնչեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»՝ դանիաբնակ հանրահայտ դաշնակահար Մարիաննա Շիրինյանի հոգեպարար կատարմամբ: Տաղանդավոր հայ դաշնակահարուհին այդպիսով իր հայկական ողջույնը հղեց դահլիճին, որը չդադարող ծափերով ընդունել էր նրա փառահեղ ելույթը՝ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ նորվեգացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի...
Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 10:30-ին, Պրահայի վրայով կթռչեն վեց ռազմական ինքնաթիռներ, որոնցից երեքը կլինեն «JAS-39 Gripen» կործանիչներ՝ ՉՀ-ի Չասլավյան օդուժի բազայից, իսկ երկու գերմանական «Eurofighter Typhoon»-ները և մեկ տրանսպորտային «Airbus A-400M Atlas»-ը հանդես կգան Գերմանիայից՝ միատեղ ներկայացնելով երկու կազմավորում։ Ինքնաթիռները նախ կհանդիպեն Զվիկովից հարավ (որը երբեմնի Չեխիայի թագավորության գրեթե...
Առաջին անգամ փաստավավերագրական կինոփառատոնում կցուցադրվեն նաեւ գեղարվեստական ֆիլմեր 2024 թվականի մարտի 20-ից ապրիլի 21-ը Չեխիայի 48 քաղաքներում կանցկացվի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային 26-րդ կինոփառատոնը, որը Պրահայում տեղի կունենա մարտի 20-28-ը։ Ինչպես միշտ, կինոփառատոնում կցուցադրվեն աշխարհի ամենատարբեր մասերում նկարահանված 96 ֆիլմեր, որոնք կանդրադառնան մարդու իրավունքների ամենատարբեր ոլորտներին՝ անհատական ճնշումներից,...
22 Փետրուար 2024-ին Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեան, ընդառաջելով Հայր Դր. Radek Tichý-ի հրաւէրին, Կարոլեան Համալսարանի Կաթողիկէ Աստուածաբանական Բաժանմունքի հովանւոյ ներքեւ դասախօսութիւն մը տուաւ Չեխերէն լեզուաւ՝ նուիրուած Մեծի Պահոց պաշտամանց ըստ Հայաստանեայց Եկեղեցւոյ աւանդութեան: 2009 թուականէն ի վեր Իւթիւճեան սարկաւագ մերթ ընդ մերթ Կաթողիկէ Աստուածաբանական Բաժանմունքէն ներս դասախօսութիւններ տուած է,...
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորներ այսօր տարազներով էին եկել աշխատանքի։ Պատգամավորների պալատում Ժողովրդական տարազների օրը սկսվեց ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ներկայացված էին կանանց, տղամարդկանց և երեխաների համար նախատեսված հիսուն նորաստեղծ տոնական տարազներ, ինչպիսին դրանք եղել են 1820-1920 թվականներին: Ազգագրագետ Ռոմանա Հաբարտովայի նախագծերի հիման վրա դրանք ստեղծվել են վերջերս,...
Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հերթական բացառիկ համարը՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգությանը եւ արցախցիների բռնագաղթին։ Ինչպես նշված է համարի խմբագրականում, հիմնականում ներկայացվել են վերջին շրջանում հրատարակված Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գրքերը, որոնց հեղինակները ներկայացնում են հայկական հուշարձանների ու եկեղեցիների վիճակը, դրանց պահպանության համար միջազգային ասպարեզում տարվող քայլերը։ Արմինե...
Փարաջանովը միավորել էր հայերին, վրացիներին ու ուկրաինացիներին՝ չեխական կինոարխվի դահլիճում. Ֆիլմերի հետահայաց ցուցադրություն՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսորի 100-ամյակին Փետրվարի 9-ին Պրահայի Պոնրեպո կինոթատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջնովի 100-ամյակին նվիրված ձեռնարկ եւ «Սայաթ-Նովա»(Նռան գույնը») ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը, որով ավարտվեց դեռեւս 2023-ի դեկտեմբերից սկսված հայ կինոռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Կինոթատրոնի տնօրեն Դավիթ Հավասի...
«Նա եկավ գիշերը» ֆիլմը ճանաչվեց լավագույնը. Չեխիայի կինոքննադատների ընկերության մրցանակաբաշխությունը
2024 թվականի փետրվարի 3-ին, Պրահայի Արխա թատրոնում Չեխիայի հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարվեցին Չեխիայի կինոքննադատների ընկերության 2023 թվականի մրցանակաբաշխության հաղթողները։ «Նա եկավ գիշերը» ՝ Príšla v noci սարսափի երանգով կատակերգությունն արժանացավ Չեխիայի կինոքննադատների երեք մրցանակների, այդ թվում՝ Լավագույն ֆիլմի համար արձանիկին։ Կանացի Լավագույն դերակատարման համար մրցանակը տրվեց նույն ֆիլմի գլխավոր...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային Ժողովի կայքէջը։ ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար...
