«Նա եկավ գիշերը» ֆիլմը ճանաչվեց լավագույնը. Չեխիայի կինոքննադատների ընկերության մրցանակաբաշխությունը

  • 04.02.2024
  • 0
  • 59 Views

2024 թվականի փետրվարի 3-ին, Պրահայի Արխա թատրոնում Չեխիայի հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարվեցին Չեխիայի կինոքննադատների ընկերության 2023 թվականի մրցանակաբաշխության հաղթողները։

«Նա եկավ գիշերը» ՝ Príšla v noci սարսափի երանգով կատակերգությունն արժանացավ Չեխիայի կինոքննադատների երեք մրցանակների, այդ թվում՝ Լավագույն ֆիլմի համար արձանիկին։

Կանացի Լավագույն դերակատարման համար մրցանակը տրվեց նույն ֆիլմի գլխավոր հերոսուհի Սիմոնա Պեկովային, եւ Լավագույն ռեժիսորական մրցանկը՝ ֆիլմի ռեժիսորներ Յան Վեյնարին եւ Տոմաշ Պավլիչեկին։

Չեխ հայտնի դերասան Կարել Ռոդենին տրվեց Տղամարդու Լավագույն դերի համար մրցանակը (Tancuj Matyldo ՝ Պարիր Մաթիլդա ֆիլմ)։

Լավագույն սցենարի համար մրցանակին արժանացավ հայտնի կինոռեժիսոր եւ սցենարիստ Ալիսա Նելլիսը՝ Němá tajemství ֆիլմի սցենարի համար։

Ընտանեկան անիմացիոն «Տոնդան, Սլավկան և Կախարդական լույսը» ստացավ երկու արձանիկ։ Ընդհանուր առմամբ յոթ ֆիլմ արժանացան տարբեր մրցանակների։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում