Ապրիլի 20-ին Պրահայում 86 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել հայտնի կինոգործիչ Միրա Հավիարովան։ Միրա Հավիարովան ծնվել է 1938 թվականին Սլովակիայում՝ Պովաժսկա Բիստրիցայում։ Մինչև 1992 թվականը Պրահայում գործող Չեխոսլովակիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ծրագրերի տնօրենն էր։...
Ապրիլի 20-ին Պրահայում 86 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել հայտնի կինոգործիչ Միրա Հավիարովան։ Միրա Հավիարովան ծնվել է 1938 թվականին Սլովակիայում՝ Պովաժսկա Բիստրիցայում։ Մինչև 1992 թվականը Պրահայում գործող Չեխոսլովակիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ծրագրերի տնօրենն էր։ 1991 թվականի քաղաքական փոփոխություններից հետո տեղափոխվել էր Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարարության մշակույթի բաժին։ 1992-1997թթ. աշխատել...
Ապրիլի 19 Ապրիլ 19-ից 27-ը Պրահայի երեք տարբեր կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ մրցանակների արժանացած Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը, որը հայերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Կազմակերպիչը՝ Չեխիայի Հայ երիտասարդների միություն։ CityBee – Film: Aurora’s Sunrise poprvé v Praze! Ուրբաթ, Ապրիլի 19-ին՝ 18:00-ին Kino35՝ Ֆրանսիական ինստիտուտ https://kino35.ifp.cz/cz/program/event3309-aurora-s-sunrise Ֆիլմի տեսահոլովակը կարող եք դիտել...
Ապրիլի 14-Ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում ներկայացվեց սիրված դերասան Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը, որի հիմքում «Սասնա Ծռեր» էպոսն էր։ Չեխիայի, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած մեր հայրենակիցները 1,5 ժամ վայելեցին առավել քան այժմեական ներկայացումը եւ բուռն ծափահարություններով վարձատրեցին անվանի դերասանին։ Նշենք, որ այս ներկայացումով...
Լուսանկարում՝ նորաստեղծ երգչախմբի անդամները Հայր Բարեսղի հետ Մարտի 31-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ։ Չեխահայության համար կրկնակի տոն էր, քանի որ առաջին անգամ պատարագի ընթացքում ելույթ ունեցավ նորաստեղծ հայկական երգչախումբը եւ արժանացավ ներկա հավատացյալ հայության ջերմ ընդունելությանը։...
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 15-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ հայ ժողովրդի արդարահատույց վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի 103-րդ ամյակին նվիրված ձեռնարկ, որը Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո կազմակերպել էին երիտասարդները։ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի Տերունական աղոթքից հետո Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանը ներկայացրեց Պարույր Սեւակի «Մենք քիչ ենք,...
2024 թվականին Չեխիայի Բռնո քաղաքում գրանցվել է առաջին հայկական կազմակերպությունը՝ «Նաիրի» հայկական միությունը։ Մարտի 24-ին Բռնոյում տեղի է ունեցել կազմակերպության անդրանիկ ժողովը՝ 17 անդամի մասնակցությամբ։ Միության նախագահն է Հակոբ Խոջայանը, փոխնախագահներն են Ռազմիկ Բեսալյանը, Հմայակ Օհանյանը եւ Արսեն Կիզողյանը։ Միությունն ունի իր կայքէջը՝ Nairi – Arménský spolek v ČR...
Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Մայր Աթոռի շրջափակում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն...
Վերջապես չեխահայությունը կրկին վայելեց հայկական պարախմբի ելույթ։ Մարտի 23ին Պրահայի Մանինայի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Դինա Դանս» պարախմբի համերգը։ Տարիքային մի քանի խմբերի ելույթները, պարային ճաշակավոր հանդերձները, գունեղ ձեւավորումն ու յուրաքանչյուր պարային համարը լուրովի մատուցելու ձգտումը հիացրին ներկաներին։ Ընդամենը երկու ամիս ժամանակահատվածում Դինան կարողացել էր պատրաստել մի ամբողջական ծրագիր,...
Մարտի 23-ին Պրահայի Կամպա թանգարանում հանդիսավոր պայմաններում եւ բարձրարժեք արվեստի սիրահարների ներկայությամբ բացվեց «Պատրաստվել մթությանը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Չեխիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չինաստանի եւ Հայաստանի 13 հայտնի նկարիչների ու քանդակագործների աշխատանքները։ Հայաստանը ներկայացնում էր հանրապետության վաստակավոր նկարիչ Ռաֆայել Մեգալը (Մելիքյան)։ Հայտնի համակարգող Ուվե Գոլդենշտեյնի հեղինակած այս...
Մարտի 22-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանի հանդիպումը Չեխիայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նախ ներկայացրեց հանդիպմանը ներկա չեխահայ կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Հայաստան-Չեխիա կապերով զբաղվող գործարարներին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Չեխիայի, Հունգարիայի...
