Բռնո քաղաքում այսուհետ կգործի «Նաիրի» հայկական միությունը

  • 29.03.2024
  • 0
  • 298 Views

2024 թվականին Չեխիայի Բռնո քաղաքում գրանցվել է առաջին հայկական կազմակերպությունը՝ «Նաիրի» հայկական միությունը։ Մարտի 24-ին Բռնոյում տեղի է ունեցել կազմակերպության անդրանիկ ժողովը՝ 17 անդամի մասնակցությամբ։

Միության նախագահն է Հակոբ Խոջայանը, փոխնախագահներն են Ռազմիկ Բեսալյանը, Հմայակ Օհանյանը եւ Արսեն Կիզողյանը։ Միությունն ունի իր կայքէջը՝ Nairi – Arménský spolek v ČR

Առաջին հանդիպման ընթացքում ներկայացվել են միության ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։ Նպատակներից մեկն էլ Բռնոյում հայոց լեզվի դասընթացների անցկացումն է։ Նշենք, որ Բռնոն Չեխիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է, որը մինչ այսօր չուներ կազմակերպչական համայնքային մարմին կամ միություն։

Միությունը կհամագործակցի Չեխիայում գրանցված այլ ազգային փոքրամասնությունների հետ, տեղեկատվություն կտարածի մշակութային, պատմական և մարզական իրադարձությունների վերաբերյալ, կմասնակցի տարբեր նախագծերի: Համագործակցության ծրագրեր կմշակվեն նաեւ Չեխիայում գործող հայկական կազմակերպությունների հետ։

«Նաիրի հայկական միությունը» ապաքաղաքական կազմակերպություն է, որը կզբաղվի բացառապես ինտեգրման, խորհրդատվության, հայրենակիցների օգնության հարցերով և մշակութային միջոցառումների կազմակերպմամբ։

Բարի երթ ենք մաղթում հայկական «Նաիրի» միությանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում