Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրանը» ներկայացվեց Պրահայում՝ արժանանալով ջերմ ընդունելության

  • 16.04.2024
  • 0
  • 1939 Views

Ապրիլի 14-Ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում ներկայացվեց սիրված դերասան Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը, որի հիմքում «Սասնա Ծռեր» էպոսն էր։ Չեխիայի, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած մեր հայրենակիցները 1,5 ժամ վայելեցին առավել քան այժմեական ներկայացումը եւ բուռն ծափահարություններով վարձատրեցին անվանի դերասանին։

Նշենք, որ այս ներկայացումով ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը սկսեց իր 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ մասին ներկայացումից առաջ իր ողջույնի խոսքում նշեց ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, տեղեկացնելով, որ 25-ամյա հոբելյանին նվիրված հիմնական միջոցառումը տեղի կունենա աշնանը։

Վարդան Պետրոսյանի հետ հարցազրույցը կարդացեք ՕՐԵՐ ամսագրի առաջիկա համարներից մեկում։

ORER.EU

Լուսանկարները՝ Հակոբ Խոջայանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում