Ապրիլի 19
Ապրիլ 19-ից 27-ը Պրահայի երեք տարբեր կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ մրցանակների արժանացած Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը, որը հայերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Կազմակերպիչը՝ Չեխիայի Հայ երիտասարդների միություն։
CityBee – Film: Aurora’s Sunrise poprvé v Praze!
Ուրբաթ, Ապրիլի 19-ին՝ 18:00-ին Kino35՝ Ֆրանսիական ինստիտուտ https://kino35.ifp.cz/cz/program/event3309-aurora-s-sunrise
Ֆիլմի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ՝ https://youtu.be/wIl2_Rsha7Q?si=h0PtOH0VgRqgQMsV
Տոմսի արժեքը 165 կրոն է։ Տոսմերը կարող եք ձեռք բերել Ձեր նախընտրելի կինոթատրոնի կայքէջից:

Ապրիլի 23
Ապրիլի 23-ին ժամը 10-Ին Չեխիայի խորհրդարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ սեմինար, որի կազմակերպիչներն են պատգամավոր Յիրժի Կոբզան եւ Բռնոյի «Նաիրի» հայկական միությունը։ Սեմինարի խորագիրն է՝ «Հայոց ցեղասպանություն. Պատմությունը եւ դրա արձագանքները»։
Սեմինարի մուտքը հրավիրատոմսերով է։
Ծրագրում՝ Կազմակերպիչների ելյութներ, Մեծ Եղեռնի վերապրող Ավրորա Մարդիգանյանին նվիրված «Հոշոտված Հայաստան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն, չեխ պատմաբան Լուկաշ Լհոտանի ելույթը՝ «Հայկական Հոլոքոստ. Պատմություն եւ ժառանգություն» թեմայով եւ պատմաբան, նկարիչ Աշոտ Առաքելյանի ելույթը՝ «Լեռնային Ղարաբաղի հարցը» թեմայով։
Ելույթներին կհետեւի քննարկում։

ԱՊՐԻԼԻ 24
Ապրիլի 24-ին ժամը 17-Ին Պրահայի հայկական խաչքարի մոտ ծաղիկներ կդրվեն Հայաստանի դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու եւ հայկական համայնքի կողմից, իսկ ժամը 18-Ին Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակի արարողություն։ Այնուհետեւ կցուցադրվի Բռնոյի Մասարիկի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի նկարահանած «Հավերժ Անին» ֆիլմը, որի ստեղծմանն աջակցել է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։

Ապրիլի 24-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կցուցադրվի «Հավերժ Անին» վավերագրական ֆիլմը
Ապրիլի 24-Ին ժամը 18.30-ին Սվետոզոր կինոթատրոնում կրկին կցուցադրվի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։
Kino Světozor https://kinosvetozor.cz/en?sort=sort-by-data&cinema=3&hall=1%2C2%2C3&projection=26970

ԱՊՐԻԼ 25, Բռնո
Ապրիլի 25-ին ժամը 19-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում (հասցեն՝ Veveří 470/28, 602 00 Brno, Česko) տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ եւ մարգինալացում» դասախոսությունը։ Բանախոսը կանդրադառնա մասնավորապես այն խնդրին, որ հայ ազգը սիստեմատիկ կերպով մարգինալացված էր, նրա արվեստը ներկայացվում էր որպես ակնհայտ ստորադաս, նույնիսկ հեթանոսական: Այս իրավիճակները կարո՞ղ են զուգահեռներ ունենալ այսօրվա աշխարհում: Դասախոսության շրջանակներում բանախոսը կփորձի ցույց տալ, թե որքանով են 19-րդ դարի վերջի իրադարձություններն անմիջականորեն կապված Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրադարձությունների հետ, այսինքն՝ մի իրավիճակի հետ, որը դժվար է սահմանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն։
Դասախոսությանը կարելի է հետեւել նաեւ յութուբյան հեռարձակմամբ։
ԱՊՐԻԼ 27
Ապրիլի 27-ին ժամը 17:00-ին Պրահայի Kasarna Karlin կինոթատրոնում կցուցադրվի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։ https://goout.net/en/auroras-sunrise/szmvfbx/
ՕՐԵՐ ամսագիր



