Ապրիլի 20-ին Պրահայում 86 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել հայտնի կինոգործիչ Միրա Հավիարովան։ Միրա Հավիարովան ծնվել է 1938 թվականին Սլովակիայում՝ Պովաժսկա Բիստրիցայում։ Մինչև 1992 թվականը Պրահայում գործող Չեխոսլովակիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ծրագրերի տնօրենն էր։...
Ապրիլի 20-ին Պրահայում 86 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել հայտնի կինոգործիչ Միրա Հավիարովան։ Միրա Հավիարովան ծնվել է 1938 թվականին Սլովակիայում՝ Պովաժսկա Բիստրիցայում։ Մինչև 1992 թվականը Պրահայում գործող Չեխոսլովակիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ծրագրերի տնօրենն էր։ 1991 թվականի քաղաքական փոփոխություններից հետո տեղափոխվել էր Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարարության մշակույթի բաժին։ 1992-1997թթ. աշխատել...
Ապրիլի 19 Ապրիլ 19-ից 27-ը Պրահայի երեք տարբեր կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ մրցանակների արժանացած Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը, որը հայերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Կազմակերպիչը՝ Չեխիայի Հայ երիտասարդների միություն։ CityBee – Film: Aurora’s Sunrise poprvé v Praze! Ուրբաթ, Ապրիլի 19-ին՝ 18:00-ին Kino35՝ Ֆրանսիական ինստիտուտ https://kino35.ifp.cz/cz/program/event3309-aurora-s-sunrise Ֆիլմի տեսահոլովակը կարող եք դիտել...
Ապրիլի 14-Ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում ներկայացվեց սիրված դերասան Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը, որի հիմքում «Սասնա Ծռեր» էպոսն էր։ Չեխիայի, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած մեր հայրենակիցները 1,5 ժամ վայելեցին առավել քան այժմեական ներկայացումը եւ բուռն ծափահարություններով վարձատրեցին անվանի դերասանին։ Նշենք, որ այս ներկայացումով...
Լուսանկարում՝ նորաստեղծ երգչախմբի անդամները Հայր Բարեսղի հետ Մարտի 31-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ։ Չեխահայության համար կրկնակի տոն էր, քանի որ առաջին անգամ պատարագի ընթացքում ելույթ ունեցավ նորաստեղծ հայկական երգչախումբը եւ արժանացավ ներկա հավատացյալ հայության ջերմ ընդունելությանը։...
2024 թվականին Չեխիայի Բռնո քաղաքում գրանցվել է առաջին հայկական կազմակերպությունը՝ «Նաիրի» հայկական միությունը։ Մարտի 24-ին Բռնոյում տեղի է ունեցել կազմակերպության անդրանիկ ժողովը՝ 17 անդամի մասնակցությամբ։ Միության նախագահն է Հակոբ Խոջայանը, փոխնախագահներն են Ռազմիկ Բեսալյանը, Հմայակ Օհանյանը եւ Արսեն Կիզողյանը։ Միությունն ունի իր կայքէջը՝ Nairi – Arménský spolek v ČR...
Մարտի 22-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանի հանդիպումը Չեխիայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նախ ներկայացրեց հանդիպմանը ներկա չեխահայ կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Հայաստան-Չեխիա կապերով զբաղվող գործարարներին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Չեխիայի, Հունգարիայի...
Մարտի 11-ին Պրահայի ֆիլհարմոնիայի՝ Ռուդոլֆինումի պատմական դահլիճում հնչեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»՝ դանիաբնակ հանրահայտ դաշնակահար Մարիաննա Շիրինյանի հոգեպարար կատարմամբ: Տաղանդավոր հայ դաշնակահարուհին այդպիսով իր հայկական ողջույնը հղեց դահլիճին, որը չդադարող ծափերով ընդունել էր նրա փառահեղ ելույթը՝ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ նորվեգացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի...
Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 10:30-ին, Պրահայի վրայով կթռչեն վեց ռազմական ինքնաթիռներ, որոնցից երեքը կլինեն «JAS-39 Gripen» կործանիչներ՝ ՉՀ-ի Չասլավյան օդուժի բազայից, իսկ երկու գերմանական «Eurofighter Typhoon»-ները և մեկ տրանսպորտային «Airbus A-400M Atlas»-ը հանդես կգան Գերմանիայից՝ միատեղ ներկայացնելով երկու կազմավորում։ Ինքնաթիռները նախ կհանդիպեն Զվիկովից հարավ (որը երբեմնի Չեխիայի թագավորության գրեթե...
Առաջին անգամ փաստավավերագրական կինոփառատոնում կցուցադրվեն նաեւ գեղարվեստական ֆիլմեր 2024 թվականի մարտի 20-ից ապրիլի 21-ը Չեխիայի 48 քաղաքներում կանցկացվի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային 26-րդ կինոփառատոնը, որը Պրահայում տեղի կունենա մարտի 20-28-ը։ Ինչպես միշտ, կինոփառատոնում կցուցադրվեն աշխարհի ամենատարբեր մասերում նկարահանված 96 ֆիլմեր, որոնք կանդրադառնան մարդու իրավունքների ամենատարբեր ոլորտներին՝ անհատական ճնշումներից,...
ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Առաջին անգամ Պրահայում իր նոր՝ ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱՆ ներկայացմամբ հանդես կգա հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը։ Ապրիլի 14, 2024 Ժամը 17-ին, Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճ ( Městská knihovna v Praze, Mariánské náměstí 1/98, Praha 1)։ Տոմսերի ամրագրման համար զանգահարել 420- 606 565611 հեռախոսահամարին։ orer.eu
