Հուլիսի 19-ին, ժամը 19։00-ին, առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և իր երաժշտախումբը։ Գնչուական ջութակի աշխարհահռչակ վիրտուոզ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր,...
Հուլիսի 19-ին, ժամը 19։00-ին, առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և իր երաժշտախումբը։ Գնչուական ջութակի աշխարհահռչակ վիրտուոզ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր, ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը․․․ Նա հունգարացի ջութակահար Յանոշ Բիհարիի անմիջական հետնորդն է յոթերորդ...
«Գյուրջիև» անսամբլը հայ երաժշտությունը կներկայացնի աշխարհի մի շարք երկրներում։ Անսամբլը սեպտեմբերի 19-ին ելույթ կունենա իտալական Դոլոմիտների ձայներ փառատոնին, նոյեմբերի 9-ին լեհական Եֆոնիե միջազգային երաժշտական փառատոնին, դեկտեմբերի 5-ին ֆրանսիական Ռուանի օպերային թատրոնում, դեկտեմբերի 8 -ին գերմանական Բուլեզ սրահում։ Հյուրախաղերից առաջ՝ հուլիսի 16-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անսամբլը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում տեղի կունենա նաև երաժշտախմբի նոր՝ «Զարթիր» ալբոմի շնորհանդեսը։ Վերջինիս գործերը ևս հնչելու են հյուրախաղերի ընթացքում։ Այս տարի գերմանական հեղինակավոր ECM...
Քլինգեն Երգչախումբը և Մշակութային Ասոցիացիան՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան և Ուելսի Հայ համայնքային կենտրոնի հովանու ներքո շաբաթ օրը՝ 2024 թվականի հունիսի 8-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Գերման եկեղեցում առաջին անգամ ներկայացրեց լայնածավալ համերգ-ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Միջոցառման հեղինակն ու ղեկավարն էր մաեստրո Սիփան Օլահը։ Երաժիշտները և հանդիսատեսների մի...
Հունիսի 11-ին Պրահայի Ռուդոլֆինում հանրահայտ համերգասրահում ելույթ կունենա 20-ամյա երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գեւորգյանը։ ՕՐԵՐ եվրոպական ամսագրին տված բացառիկ հարցազրույցում Եվան պատմում է իր ընտանիքի, հայկական արմատների, նախասիրությունների եւ Հայաստանի հետ կապերի մասին։ Պարզվում է, որ նա առաջին անգամ միջազգային մրցույթում մասնակցել է չեխական Բռնոյում։ -Հարգելի Եվա, նախ խնրդեմ...
Հունիսի 11-ին ժամը 19.30-ին առաջին անգամ չեխ հանդիսատեսին կներկայանա երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։ 20-ամյա ռուսահայ դաշնակահարուհին արդեն իսկ հաստատվել է որպես դաշնամուրային աշխարհի ամենախոստումնալից տաղանդներից մեկը։ Եվա Գևորգյանը նվագել է աշխարհի բազմաթիվ ճանաչված նվագախմբերի հետ և մասնակցել մի քանի երաժշտական փառատոների։ Եվան ելույթներ է ունեցել այնպիսի դիրիժորների հետ,...
Հունիսի 1-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների տան Բեթհովենյան համերգասրահում «Արվեստ 23» ՀԿ-ի նախաձեռնությամբ և միջոցառման գլխավոր գործընկեր Ամերիաբանկի հովանավորությամբ կայացավ «Դիլիջան Ֆորտե» տաղանդների համերգը: Համերգին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից գեղատեսիլ Դիլիջանում էին հավաքվել բացառիկ տաղանդով օժտված պատանի երաժիշտներ՝ 14-ամյա ջութակահար Շան-Էն Հշին Թայվանից, 11-ամյա կլարնետահարուհի Ելիզավետա Գամարիսը...
Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մայիսին երեք օր կանցկացվեն Հայ մշակույթի օրեր։ Մայիսի 24-26-ը Պրահայի տարբեր հատվածներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Հայ ավանդական հագուստ, հայ ժամանակակից նկարիչների կտավներ, հայ ժողովրդական երգի համերգ․ մշակութային օրերի ծրագիրն այսքանով չի սահմանափակվում։ «Հայկական տարազ և գեղանկարներ» խորագրով ցուցադրության ընթացքում մայիսի 25-26-ը Dům národnostních menšin (Ազգային փոքրամասնությունների տուն) հանրությանը կներկայացվեն...
Մայիսի 14-ին Պրահայի Երաժշտության թանգարանի սրահում կրկին Կարլի համալսարանի նվագախմբի ու երգչախմբի համերգն էր՝ հիմնադիր դիրժիոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։ Բրուքների երաժշտության սիրահարների թիվն այնքան մեծ էր, որ թանգարանի երկրորդ հարկի պատշգամբում երիտասարդները ողջ համերգը կանգնած ունկնդրեցին։ Այդտեղ էլ նախ ելույթ ունեցավ երգչախումբը՝ կատարելով Բրուքների երկու “Locus iste” եւ “Os...
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։ Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ իտալացի սաքսոֆոնահար, դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչիի և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մասնակցությամբ: Կհնչեն սիրված երգիչների լավագույն երգերի գործիքային կատարումները՝ մշակված իտալացի գործիքավորող և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի կողմից: Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ ելույթ ունենում մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի բնորոշում։ Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում...
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոստոնի «Սիմֆոնի...
