Հայկական ծագումով վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գեւորգյանը հանդես կգա Ռուդոլֆինումում

  • 04.06.2024
  • 0
  • 279 Views

Հունիսի 11-ին  ժամը 19.30-ին առաջին անգամ չեխ հանդիսատեսին կներկայանա երիտասարդ  վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։ 20-ամյա ռուսահայ դաշնակահարուհին արդեն իսկ հաստատվել է որպես դաշնամուրային աշխարհի ամենախոստումնալից տաղանդներից մեկը։

Եվա Գևորգյանը նվագել է աշխարհի բազմաթիվ ճանաչված նվագախմբերի հետ և մասնակցել մի քանի երաժշտական ​​փառատոների։ Եվան ելույթներ է ունեցել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Սպիվակովը, Վասիլի Պետրենկոն և շատ ուրիշներ։ Եվա Գեւորգյանը Վարշավայում կայացած Շոպենի միջազգային XVIII-րդ մրցույթի եզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցն էր։

Եվան նաև  2019 թվականին արժանացել է  ICMA Discovery Award-ի դափնեկրի կոչման։  Ընդհանուր առմամբ նա մրցանակների է արժանացել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում դաշնամուրային  ավելի քան քառասուն միջազգային մրցույթներում: Եվան դարձել է նաեւ Young Yamaha Artista ծրագրի մասնակից  և միևնույն ժամանակ կրթաթոշակների է արժանացել  Լիխտենշտեյնի Երաժշտության միջազգային ակադեմիայից, Դենիս Մացուևի Նոր անուններ հիմնադրամից, YerazArt հիմնադրամից, Վլադիմիր Սպիվակովի Artis Futura-ից և Ամերիկայի Հայկական համագումարից։

Ավելացնենք, որ Եվա Գևորգյանը ծնվել է 2004թ. ապրիլին: Սովորում է Մոսկվայի պետական ​​կոնսերվատորիայի պրոֆեսոր Նատալի Թրուլի մոտ:

Պրահայի համերգի ընթացքում նա կկատարի Մոցարտի  « Դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 27 բ մաժոր Բ մաժոր K. 595 կոնցերտը», այլեւ Բեթհովենի «Դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 1 դո մաժոր, օպ. 15» կոնցերտը»։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում