Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոստոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚
հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում‚
հունիսի 29-ին՝ Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում։
Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/ArmSymphony/videos/1682703935867614/