Չեխիայի Ազգային կինոարխիվը նշում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը. ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Պրահայում

  • 13.01.2024
  • 0
  • 360 Views

Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Չեխիայի Ազգային կինոարխիվը նախաձեռնել է Վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։

2023 թվականի դեկտեմբերի 2-ից Փարաջանովի հայտնի չորս ֆիլմերը՝ «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» եւ « Աշուղ Ղարիբը» կցուցադրվեն Պրահայի Պոնրեպո կինոթատրոնում մինչեւ 2024 թվականի փետրվարի 9-ը։

Մուտքի տոմսի արժեքն է՝ 120 կրոն։

Կարող եք պատվիրել հետեւյալ հասցեով՝

Parajanov 100 – Národní filmový archiv (nfa.cz)

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում