ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՎԱՂԸ ԿԸ ՄԵԿՆԻ ՎԱՏԻԿԱՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետը Կիրակի, 17 Մայիս 2026-ին, պիտի մեկնի Վատիկան՝ քառօրեայ պաշտօնական այցելութեամբ: Վատիկանի մէջ Վեհափառ Հայրապետը առանձին, ապա հրապարակային հանդիպումներ պիտի ունենայ Լեւոն...
ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՎԱՂԸ ԿԸ ՄԵԿՆԻ ՎԱՏԻԿԱՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետը Կիրակի, 17 Մայիս 2026-ին, պիտի մեկնի Վատիկան՝ քառօրեայ պաշտօնական այցելութեամբ: Վատիկանի մէջ Վեհափառ Հայրապետը առանձին, ապա հրապարակային հանդիպումներ պիտի ունենայ Լեւոն ԺԴ. Պապին հետ, ինչպէս նաեւ Վատիկանի արտաքին յարաբերութեանց պատասխանատու Քարտինալ Փարոլինի, միջ-եկեղեցական յարաբերութեանց պատասխանատու Քարտինալ...
Մայիսի 8-ին Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սուրուխանյանը, ինչպես նաև ցուցահանդեսի գլխավոր համադրող Թոնի Շաֆրազին, արվեստագետ Զատիկ...
«Արամ Խաչատրյանի սյուիտը «Սպարտակ» բալետից երեկոյի յուրահատուկ այցեքարտն էր, որը ներկայացրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (103 պրոֆեսորական մակարդակի երաժիշտներով): Այն գունեղ, պատկերային երաժշտություն է՝ կրքոտ կանտաբիլներով, հստակ սահմանված ռիթմիկ գծերով և ընդգծված սիմֆոնիկ խորությամբ: Երեկոյի աստղը երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանն էր: Նա փայլեց՝ Չայկովսկու հավերժական ձգողականությամբ օժտված Դաշնամուրի թիվ...
Ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին, իտալական Բարի քաղաքում տեղի կունենա Գեղամ Բոլոեանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գրքի շնորհանդեսը «Խաղաղության դասեր» ծրագրի շրջանակում։ Ձեռնարկը կազմակերպել է Միջֆակուլտետային Խաղաղության Հետազոտությունների «Ջուզեպպե Նարդուլի» կենտրոնը Ուսանողների բազմաֆունկցիոնալ կենտրոնի (նախկին «Փոստի պալատ») Լեոգրանդե դահլիճում՝ «Բարին հանդիպում է Հայաստանին – պատմություն, երաժշտություն և հիշողություն» խորագրով։ Պաշտոնական...
Ուրբաթ մարտի 27-ին կայացավ «Լռությունից այն կողմ. Հայ եկեղեցին երեկ և այսօր» խորագրով խորհրդաժողովը Աոստա քաղաքում՝ Կաթոլիկ եկեղեցու Վալլե դ՚Աոստա թեմի նախաձեռնությամբ և Oikoumene միջեկեղեցական երկխոսության հարթակի շրջանակներում։ Ժողովին մասնակցեցին՝ Լուգանոյի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ռեկտոր Դոն Ռենատո Ռու կրստերը և Միլանի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ խորանի սպասավոր Ջոն Գուլվարդը,...
Ճանապարհորդություն ինքնության, հիշողության և պատմության միջով, որը հատում է ժողովուրդներ, մշակույթներ և գիտակցություններ։ Գեղամ Ճ. Բոլոյանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գիրքը կլինի Գալատինայում կայանալիք կարևոր հանդիպման և քննարկման կենտրոնում՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը։ Հինգշաբթի, 26 մարտի 2026 թ. ժամը 18:30-ին Գալատինայի Սուրբ Բիաջոյի եկեղեցու «Պոլլիո» սրահում տեղի...
Հռոմում վախճանվել է իտալական դիվանագիտության հայտնի դեմքերից մեկը՝ հայազգի դիվանագետ, դեսպան Լաուրա Միրաքյանը։ Նրա մասին վերջերս գրել էինք Իտալիայի հայ համայնքին նվիրված համարում։ Աստված հոգին լուսավորի։ Լաուրա Միրաքյանի մասին ՕՐԵՐ-ում տպագրված հատվածը 2-2025 Լաուրա Միրաքյանը Իտալիայում այն հազվադեպ կանանցից է, որ հասել է երկրի դիվանագիտական համակարգում ամենաբարձր աստիճանին՝ Դեսպանի...
Երեկ՝ փետրվարի 27-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամարների ներքո կրկին հնչեցին հայոց շարականներն ու աղոթքները՝ վերարթնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով այստեղ, լուսահոգի Ֆրանկիսկոս պապի նախագահությամբ մատուցված հիշարժան և պատմական Սուրբ Պատարագի հիշատակը։ Գրեթե տասնմեկ տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած այդ հանդիսավոր արարողության ընթացքում Սրբազան Քահանայապետը...
Լուսանկարում՝ Կարեն Կոկչյանը, Հայր Ներսեսը եւ Հակոբ Ասատրյանը Փետրվարի 22-ին Միլանի Հայ տանը կազմակերպված հանդիպումը նվիրված էր Տորինոյի հայ համայնքի երկու ներկայացուցիչների՝ գործարարներ Կարեն Կոկչյանի եւ Հարություն Ոպանյանի գործունեությանը։ Նման հանդիպումները նպատակ ունեն ոչ միայն ներկայացնել իտալահայության տարբեր համայնքների հայերին, այլեւ արդեն փորձառու հայերի անցած ուղին՝ նոր սերնդին։ Այս...
Լույս է տեսել իտալաբնակ պրոֆեսոր Գեղամ Ճ. Բոլոյանի «ՀԱՅԵՐ․ ինքնություն և հիշողություն» խորագրով գիրքը, որը լույս է ընծայել Բարի քաղաքի «Radici Futuri» հրատարակչությունը։ Գեղամ Ճ. Բոլոյանը, սիրիահայ ակադեմիկոս է, արաբերեն լեզվի և գրականության, ինչպես նաև արաբերեն թարգմանության պրոֆեսոր է իտալական Բարիի և Լեչչեի համալսարաններում, ինչպես նաև լեզվաբանական փորձագետ է...
