Գեղամ Բոլոեանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գրքի շնորհանդեսը իտալական Բարիում

  • 15.04.2026
  • 0
  • 105 Views

Ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին, իտալական Բարի քաղաքում տեղի կունենա Գեղամ Բոլոեանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գրքի շնորհանդեսը «Խաղաղության դասեր» ծրագրի շրջանակում։ Ձեռնարկը կազմակերպել է Միջֆակուլտետային Խաղաղության Հետազոտությունների «Ջուզեպպե Նարդուլի» կենտրոնը Ուսանողների բազմաֆունկցիոնալ կենտրոնի (նախկին «Փոստի պալատ») Լեոգրանդե դահլիճում՝ «Բարին հանդիպում է Հայաստանին – պատմություն, երաժշտություն և հիշողություն» խորագրով։

Պաշտոնական ողջույնի խոսքերով հանդես կգան Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Դարիօ Ռուպէն Թիմուրեանը, իսկ ձեռնարկը կվարի «Ջուզեպպե Նարդուլի» Միջֆակուլտետային Խաղաղության Հետազոտությունների Կենտրոնի համակարգող Ալեսսանդրօ Միրիցին։

Կներկայացվի պրոֆեսոր Գեղամ Բոլոեանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գիրքը (Սալենտոյի համալսարան)։ Հեղինակի հետ զրույցին կմասնակցեն Պիետրօ Ֆապրիսը, Լէօ Լեսթինկը, Վիթօ Ա. Լոպրիենօն, Փաթրիցիա Ռեսթան, Անճելա Մ. Ռութիլեանօն, Աննա Սանտոլիքուիտօն։ Միջոցառումը կավարտվի հայկական երաժշտական ճանապարհորդությամբ՝ երաժիշտ Ճեք Սորեսսա (դուդուկ)։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում