«Արամ Խաչատրյանի սյուիտը «Սպարտակ» բալետից երեկոյի յուրահատուկ այցեքարտն էր, որը ներկայացրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (103 պրոֆեսորական մակարդակի երաժիշտներով): Այն գունեղ, պատկերային երաժշտություն է՝ կրքոտ կանտաբիլներով, հստակ սահմանված ռիթմիկ գծերով և ընդգծված սիմֆոնիկ խորությամբ:...
«Արամ Խաչատրյանի սյուիտը «Սպարտակ» բալետից երեկոյի յուրահատուկ այցեքարտն էր, որը ներկայացրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (103 պրոֆեսորական մակարդակի երաժիշտներով): Այն գունեղ, պատկերային երաժշտություն է՝ կրքոտ կանտաբիլներով, հստակ սահմանված ռիթմիկ գծերով և ընդգծված սիմֆոնիկ խորությամբ: Երեկոյի աստղը երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանն էր: Նա փայլեց՝ Չայկովսկու հավերժական ձգողականությամբ օժտված Դաշնամուրի թիվ...
Ճանապարհորդություն ինքնության, հիշողության և պատմության միջով, որը հատում է ժողովուրդներ, մշակույթներ և գիտակցություններ։ Գեղամ Ճ. Բոլոյանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գիրքը կլինի Գալատինայում կայանալիք կարևոր հանդիպման և քննարկման կենտրոնում՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը։ Հինգշաբթի, 26 մարտի 2026 թ. ժամը 18:30-ին Գալատինայի Սուրբ Բիաջոյի եկեղեցու «Պոլլիո» սրահում տեղի...
Լուսանկարում՝ Կարեն Կոկչյանը, Հայր Ներսեսը եւ Հակոբ Ասատրյանը Փետրվարի 22-ին Միլանի Հայ տանը կազմակերպված հանդիպումը նվիրված էր Տորինոյի հայ համայնքի երկու ներկայացուցիչների՝ գործարարներ Կարեն Կոկչյանի եւ Հարություն Ոպանյանի գործունեությանը։ Նման հանդիպումները նպատակ ունեն ոչ միայն ներկայացնել իտալահայության տարբեր համայնքների հայերին, այլեւ արդեն փորձառու հայերի անցած ուղին՝ նոր սերնդին։ Այս...
Լեւոն Արք․ Զէքիեան անուանեցաւ Պատուոյ անդամ Վենետիկի պատմականկարեւորագոյն հասաատութիւններէն «Սուրբ Մարկոսի Մեծ Դպրանոց»ին (Scuola Grande diSan Marco):«Սքուոլա» կամ «Սքոլա»ները Վենետկեան Հասարակապետութեան մէջաշխարհականներու եղբայրակցութիւններ էին, որոնցմէ եօթը հատը «մեծ» որակումը կըկրէին իրենց բացառիկ կարեւորութեամբ, եւ որ կը գործէին որպէս մշակութային,գեղարուեստական, արհեստաւորական ճեմարաններ կամ ակումբներ, միանգամայն որպէսընկերային օժանդակութեան, գթասիրութեան եւ զօրակցութեան...
Լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի նոր՝ 102-րդ համարը։ Հակոբ Ասատրյանի «Հայերը Եվրոպայում» հոդվածաշարի հերթական թեման իտալահայությունն է։ «Հայերը Իտալիայում. անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով ծավալուն հոդվածում տեղ են գտել ոչ միայն իտալահայության պատմությանն ու ներկային նվիրված հետաքրքիր փաստեր, այլեւ 80-ից ավելի հայտնի ու անհայտ իտալահայերի գործունեության մասին հարցազրույցներ...
Պաշտոնական արարողություն Պատվավոր հյուպատոսության առաջին տարելիցի առթիվ Բարի, 21 սեպտեմբերի 2025թ. – Այսօր առավոտյան ժամը 6:40-ին Բարիի քաղաքապետարանում տեղի ունեցավ դրոշի տեղադրման միջոցառում, որի ժամանակ հայկական եռագույնը բարձրացվեց իտալական դրոշի կողքին՝ քաղաքապետարանի շենքի պատշգամբում։ Համայնքի ծերակուտական Ռուբեն Թիմուրյանը մեծ հուզմունքով պատիվ ունեցավ բարձրացնել դրոշը։ Արարողությունը կազմակերպվել էր Բարիում Հայաստանի...
Այս տարի ապրիլին իտալական Բարիում լույս է տեսել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի իտալերեն թարգմանությունը՝ Բարիի համալսարանի արաբերենի դասախոս, պրոֆեսոր Գեղամ Բոլոյանի աշխատասիրությամբ։ Մայիսի 27-ին իտալկան Տրիջանոյում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ Հայաստանի Պատվո հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանը։ Մի շարք ելույթներից զատ, Եվա Պապիկյանն ու Լիլիթ Բաղդասարյանը...
Փետրվարի 28-ին Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ակումբում (Circolo degli Esteri) անցկացվեց Գուլիելմո Մարիանիի և Ռոբին Ֆոայի «Հայաստան. ավելի քան 2000-ամյա պատմություն» խորագրով երկլեզու՝ իտալերեն և անգլերեն գրքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ դեսպանությունից, ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Մարիետա Ստեփանյանը: Ելույթ ունեցան Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան...
ՀՀ նախագահի հրամանագրերով Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա), Վլադիմիր Կարապետյանը՝ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ), Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր...
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին: Այս մասին տեղեկանում ենք Հռոմում Հայաստանի դեսպանությունից։ Ծովինար Համբարձումյանը Իտալիայում Հայաստանի դեսպանն է։ «Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ...
