Գեղամ Ճ. Բոլոյանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գիրքը կներկայացվի իտալական Գալատինայում

  • 24.03.2026
  • 0
  • 145 Views

Ճանապարհորդություն ինքնության, հիշողության և պատմության միջով, որը հատում է ժողովուրդներ, մշակույթներ և գիտակցություններ։ Գեղամ Ճ. Բոլոյանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գիրքը կլինի Գալատինայում կայանալիք կարևոր հանդիպման և քննարկման կենտրոնում՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը։

Հինգշաբթի, 26 մարտի 2026 թ. ժամը 18:30-ին Գալատինայի Սուրբ Բիաջոյի եկեղեցու «Պոլլիո» սրահում տեղի կունենա հանդիպում, որը կմիավորի հաստատությունները, գիտնականներին և համայնքները՝ անհրաժեշտ երկխոսություն ծավալելով պատմական հիշողության, մշակութային ինքնության և ճանաչման շուրջ։

Ժամը 17:00-ին Օրսինի պալատում Հայաստանի Պատվո հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանի կողմից կտրվի ընդունելություն, ապա ներկաները կայցելեն «Հայ նահատակներին» նվիրված քաղաքային փողոց։

Ժամը 18:30-ին տեղի կունենա բաց հանդիպում՝ Ողջյունի խոսքերով հանդես կգան քաղաքապետ Ֆաբիո Վերջինեին և հայր Պիետրո Մելեն։ Ելույթ կունենա Պատվո հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը, ապա կծավալվի զրույց հեղինակի հետ՝ Ռոսսելլա Շիրոնեի, Անջելա Մարիա Ռուտիլիանոյի և Իզաբելլա Օզթասցյան Բեռնարդինի դ’Արնեսանոյի մասնակցությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում