«Լռությունից այն կողմ. Հայ եկեղեցին երեկ և այսօր» խորագրով խորհրդաժողովը Աոստա քաղաքում

  • 30.03.2026
  • 0
  • 122 Views

Ուրբաթ մարտի 27-ին կայացավ «Լռությունից այն կողմ. Հայ եկեղեցին երեկ և այսօր» խորագրով խորհրդաժողովը Աոստա քաղաքում՝ Կաթոլիկ եկեղեցու Վալլե դ՚Աոստա թեմի նախաձեռնությամբ և Oikoumene միջեկեղեցական երկխոսության հարթակի շրջանակներում։

Ժողովին մասնակցեցին՝ Լուգանոյի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ռեկտոր Դոն Ռենատո Ռու կրստերը և Միլանի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ խորանի սպասավոր Ջոն Գուլվարդը, բարեմաղթությամբ Իտալիոյ հոգևոր հովիվ՝ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանի։

Մասնակիցները ներկայացրեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկան, պատմությունը և հայապահպան առաքելությունը ըստ հավուր պատշաճի՝ ընդգծելով ծիսակարգի առանձնահատկությունները և նրա անցած փորձություններով լի ճանապարհը՝ հատկապես Հայոց ցեղասպանության արհավիրքի և պետականության կորստի պայմաններում։

Հանդիպման ավարտին Աոստայի թեմին՝ ի դեմս կազմակերպիչ Դոն Ջանպաոլո Գուլյոտտայի, նվիրվեցին երեք իտալալեզու գրքեր՝ ներառյալ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի «Ի՞նչ է երջանկությունը» վերնագրով երկխոսությունների հատորը և Կլոդ Մութաֆյանի «Մեծ եղեռն. Հայոց ցեղասպանության կրճատ պատմությունը» տեղեկատվական գրքույկը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում