Հունիսին «Երգ և պոեզիա- Ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագրով գիտաժողով Սորբոնի համալսարանում

  • 27.05.2024
  • 0
  • 239 Views

Հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում տեղի կունենա «Երգ և պոեզիա/ Ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագրով գիտաժողով՝ անվանի ակադեմիկոսների, գրականագետների և երաժշտագետների մասնակցությամբ։ Գիտաժողովի առանցքում կլինեն Շառլ Ազնավուրի բանաստեղծական և երաժշտական ​​ստեղծագործությունները (տեքստ, ձայն, կառուցվածք)։

Այս գիտաժողովը կազմակերպվել է ֆրանսիական և համեմատական ​​գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականանության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող, Սորբոնի համալսարանի դասախոս Բեռնար Ֆրանկոյի, Ազնավուր հիմնադրամի և «Ֆրանսիական գրականության օրեր» ասոցիացիայի կողմից՝ «l’Harmattan» հրատարակչության կողմից հրապարակվող «L’Orizzonte» ժողովածուի տնօրեն Ջովանի Դոտոլիի հետ համագործակցաբար։ Նշված հրատարակչության կողմից կհրատարակվեն նաև գիտաժողովի արդյունքներն ամփոփող նյութերը:

Հունիսի 7-ին, ժամը 18:30-ին, նաև տեղի կունենա համերգ երգչուհի, դերասանուհի Ժոանա Մանդիլի մասնակցությամբ, ում կնվագակցի 1994թ․ ի վեր Շառլ Ազնավուրի խմբավար, կոմպոզիտոր, երաժշտական մշակումների հեղինակ, դաշնակահար Էրիկ Վիլմսը: Համերգին կհաջորդի կոկտեյլ-հյուրասիրություն (մուտքն ազատ է):

Սորբոնի համալսարանի մուտքի համար՝

Ուրբաթ, հունիսի 7,

Amphithéâtre Quinet, 46 rue Saint-Jacques

Շաբաթ, հունիսի 8,

Amphithéâtre Descartes, 17 rue de la Sorbonne

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է, սակայն հետևյալ հղումով գրանցումը պարտադիր է.

https://forms.gle/332fuk2J8oyaBguL6

Հարցերի դեպքում կարող եք էլ․ նամակ ուղարկել colloqueaznavour@gmail.com հասցեով։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում