Յարգելի՛ գործընկերներ,
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմը, հովանաւորութեամբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, նախաձեռնում է «Հայ բանասիրութեան հեռանկարներ» խորագրով գիտաժողով եւ ժողովածուի հրատարակում։
Հիմնական նպատակն է՝
– ընդհանուր գծերով ամփոփել հայ բանասիրութեան (ըստ ոլորտների) նախորդ 20 տարիների ձեռքբերումները.
– ուրուագծել այն էական անելիքները եւ ուղղութիւնները, որոնք, ըստ Ձեզ, կարեւոր են հայ բանասիրութեան տուեալ ոլորտի առաջիկայ 5-10 տարիների զարգացման համար՝ հաշուի առնելով արմատական մի շարք փոփոխութիւնները, որ կատարուել են վերջին տարիներին հայութեան կեանքում եւ գիտական ու աշխարհակարգային ոլորտներում առհասարակ։
Խնդրում ենք նկատի ունենալ գիտաժողովի նպատակից բխող թեմատիկ հետեւեալ ուղղութիւնները.
– աւանդական և արդի մօտեցումները հայ բանասիրութեան մէջ,
– հայ բանասիրութեան արդի մարտահրաւէրները,
– մեթոդաբանական խնդիրներ,
– հայ բանասիրութիւնը տեխնոլոգիական դարաշրջանում։
Նման մօտեցմամբ, վստահ ենք, գիտաժողովը եւ ժողովածուն կարող են որոշակի նպաստ բերել հայ բանասիրութեան հեռանկարներն ու անելիքները ուղենշելիս։
Խնդրում ենք մասնակցութեան յայտերը MS Word ֆայլով ուղարկել conferencepap@gmail.com էլ. հասցէով, մինչեւ 2024 թ. ապրիլի 15-ը՝ առանձին տողերով նշելով.
– հեղինակի անուն, ազգանունը,
– հեղինակի պաշտօնը եւ գիտական կոչումը,
– հեղինակի էլ. հասցէն,
– թեմայի վերնագիրը,
– զեկուցման համառօտ նկարագրութիւնը (մինչեւ 150 բառ)։
Յանձնախումբը յայտերն ընդունելուց եւ թեմաները քննարկելուց յետոյ իր պատասխանը կը յայտնի մինչեւ մայիսի 15-ը։
Գիտաժողովը անցկացուելու է 2024 թ. յուլիսին, Երեւանում։
Յաւելեալ մանրամասներ, այդ թւում՝ յստակ օրուայ եւ տպագրուելիք նիւթերի կէտերի մասին, կը տեղեկացնենք առաջիկայում։
Առաջնորդարան ԱՄՆ Արեւմտեան թեմի
Յանձնախումբ գիտաժողովի