Օգտվելով X սոցիալական ցանցի հաղորդագրությունից՝ չեխական ՊՐԱՎՈ պարբերականը, երկուշաբթի օրվա համարում, մեջբերում է կատարել ՉՀ-ի Արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելայի (STAN կուսակցությունից) հետևյալ գրառումը. «Հոկտեմբերից որոշ առևտրականներ սկսել են ռուսական գազ ներկրել Չեխիա։...
Օգտվելով X սոցիալական ցանցի հաղորդագրությունից՝ չեխական ՊՐԱՎՈ պարբերականը, երկուշաբթի օրվա համարում, մեջբերում է կատարել ՉՀ-ի Արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելայի (STAN կուսակցությունից) հետևյալ գրառումը. «Հոկտեմբերից որոշ առևտրականներ սկսել են ռուսական գազ ներկրել Չեխիա։ Այս տարվա հունվարից մինչև հոկտեմբերի վերջ մատակարարումների ընդհանուր ծավալում ռուսական գազը կազմել է 79,6 մլն...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների շեմին մշտապես անակնկալներ են լինում։ Այս անգամ զարմանքի ու հիացմունքի առիթ տվեց Պրահայի ամենախոշոր «Պալադիում» առեւտրային կենտրոնում ներկայացվող հայկական շարոցի (քաղցր սուջուխի) գեղեցիկ ձեւավորվումներով տուփերը։ Համտեսի համար սեղանիկին արդեն իսկ կտրտված շարոցներն էին՝ ամենատարբեր յուրահատուկ համերով։ Այստեղ է նաեւ հայկական քաղցրավենք արտադրող ընկերության չեխ...
Դեկտեմբերի 19 ին ժամը 19ին Պրահա 2-ի NOVOMĚSTSKÉ RADNICE ի դահլիճում Սուրբ Ծննդյան համերգային ծրագրով հանդես կգան հայ սոպրանո Մարիա Սարդարյանը եւ իսլանդական մեցցո-սոպրանո Առնհեյդուր Էիրիկսդոտտիրը։ Նրանց կնվագակցի դաշնակահար Ահմադ Հեդարը։ Հայ սոպրանո Մարիա Սարդայանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան (2006-2014թթ.), այնուհետեւ ուսանել է Իտալիայի Օսիմ քաղաքի Երգի ակադեմիայում (2015-2019թթ.)...
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Պորտուգալիայի Ալբուֆեիրա քաղաքում անցկացված քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում Չեխայի հավաքականի անդամ բռնցքամարտիկ Անատոլի Հունանյանը երկու հաղթանակ տանելով ադրբեջանցի եւ կանադացի մարզիկների հետ մրցապայքարում , անցել էր կիսաեզրափակիչ։ Այսօր մեր հայրենակիցը 84կգ քաշային կարգում մրցապայքարի մեջ է մտել Պորտուգալիայի եւ Գերմանիայի մարզիկների հետ եւ երկուսին էլ...
Նոյեմբերի 17-ին Պրահայի Կարլի համալսարանի՝ Կարոլինիումի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում նշվեց ոչ միայն Ուսանողության միջազգային օրը, այլեւ՝ Ազատության եւ ժողովրդավարության պայքարի օրը։ Համալսարանի ռեկտոր պրոֆ. Միլենա Կրալիչկովան դիմելով պրոֆեսորա-դասախոսական կազմին, ուսանողությանը եւ Չեխիայի հարբեր համալսարաններից ու արտասահմանից ժամանած հյուրերին կարեւորեց օրվա խորհուրդը, ուսանողության դերը երկրի ազատության ու անկախության համար...
Նոյեմբերի 13-ին Պրահայում «Մարդը կարիքի մեջ»(Člověk v tísni/People in Need) բարեգործական կազմակերպությունը կազմակերպել էր «Հայաստան՝ մարդասիրական կարիքների անցյալը, ներկան եւ ապագան» թեմայով հանդիպում-քննարկում։ Իբրեւ գլխավոր զեկուցող հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, իսկ հարակից ելույթների համար Երեւանից ժամանել էին «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի մամուլի եւ հասարականության...
Այսօր ողջ չեխական մամուլը ողողված էր Կարել Շվարցենբերգին անմահացնող հոդվածներով և վերլուծություններով։ Ակնառու է հատկապես «ՄՖ ԴՆԵՍ» ազդեցիկ օրաթերթի այսօրվա համարը՝ իր առաջին էջի նկարով։ Բացի այդ, ՄՖ Դնեսի կայքէջում, պարբերականն այսօր հանդես է եկել. «Պատկերասրահ. Արքայազն, դիվանագետ, խողովակների կոլեկցիոներ։ Ինչպե՞ս անցավ ժամանակը Կարել Շվարցենբերգի հետ» հանգուցյալի ողջ քաղաքական...
Երիտասարդ գեղանկարիչ Տիգրան Պողոսյանը երբեւէ չէր պատկերացնի, որ չեխ գրաֆիկ Ֆրանտիշեկ Յուրինայի հետ փողոցում կայացած պատահական ծանոթությունը կավարտվի համատեղ ցուցահանդեսով։ Բայց բարի մարդիկ ամենուր են։ Իմանալով, որ Տիգրանն էլ նկարիչ է, Յուրինան հրավիրում է նրան միասին ցուցադրվել իր 80-ամյակի առիթով նախատեսված ցուցահանդեսում։ Այսպիսով, նոյեմբերի 1-ին Պրահայի Սուխդոլ շրջանի քաղաքապետարանի...
Նոյեմբերի 11-ից լույս 12-ի գիշերը Վիեննայի հիվանդանոցում 86 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Չեխիայի նախկին փոխվարչապետ եւ արտգործնախարար, իշխան Կարել Շվարցենբերգը, նախորդ երկու տասնամյակի Չեխիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Երկար տարիներ նա տառապում էր մի քանի հիվանդությամբ՝ սրտի, թոքերի, շաքարախտի: Իր մահից առաջ Բլեսկ թերթին հայտարարել էր, որ «...
Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանն առաջին անգամ մասնակցեց չեխական Յիհլավայի փաստավավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին։ -Մինչ փառատոնին անդրադառնալը, հակիրճ ներկայացրու խնդրեմ, թե որտե՞ղ ես ուսանել եւ ի՞նչ կինոաշխատանքներ ես հեղինակել։ -Ես ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ «Կինոարվեստ»ի բաժինը եւ «Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա» մասնագիտացմամբ։ Այնուհետև ուսումս շարունակել եմ նույն...
