Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն...
Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։ Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը:...
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որը մեծ հարգանք, ժողովրդականություն է վայելել խորհրդային տարիներին, գնահատված ու սիրված է նաև մեր օրերում, հունվարի 27-ին տոնում է ծննդյան 85-ամյակը: Տարվա ընթացքում մաեստրոյին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն, սակայն տարեդարձը կնշվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Տիգրան Մանսուրյան 85» լայնամասշտաբ...
2024 թվականի հունվարի 23-ին Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանի («Angelicum») հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի ստեղծման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին 2003 թվականից հանձնախմբի աշխատանքներին իրենց նպաստը բերած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ աստվածաբանները: Երկու...
Միլանի սիմֆոնիկ նվագախմբի՝ Orchestra Sinfonica di Milano նոր երաժշտական ղեկավար է նշանակվել վիեննաբնակ հայտնի ջութակահար եւ դիրիժոր Էմանուել Ճգնավորյանը՝ հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին։ Ջերմորեն շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին, եւ մաղթում մեծ հաջողություններ։ Ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի հիանալի ուսումնական ծրագիր, նաև որպես ջութակահար. անցյալ...
Միացեալ նահանգներու Շարժապատկերի արուեստներու եւ գիտութիւններու ակադեմիան (The Academy of Motion Pictures Arts and Sciences, AMPAS) հաղորդեց, թէ Թենի Մելիտոնեան նշանակուած է նոր հաստատուած՝ «Օսքար»ներու գլխաւոր պաշտօնատարի (Chief Oscars Officer) դիրքին։ Այս մասին հաղորդում է Ասպարեզը։ Իր այս նոր պաշտօնին մէջ, Մելիտոնեան պիտի առաջնորդէ «Օսքար»ներու մրցանակաբաշխութեան ռազմավարութիւնը սահմանելու ջանքերը,...
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյան Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Յասմին Դում-Թրագուտին (Ավստրիա): Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել նրան հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայագիտության զարգացման, պատմական փաստերի արձանագրման և կեղծիքների դեմ պայքարելու հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Հանրապետության նախագահը գիտնականի...
2023 թ․ դեկտեմբերից Աթենքում Հայ-հունական հետազոտությունների կենտրոնը սկսել է տպագրել հունատառ «ՖԻԼԻԱ» (Բարեկամություն) ամսագիրը։ Ինչպես հրատարակող կենտրոնն է տեղեկացնում, թերթի նպատակն է ամրացնել Հայաստանի և Հունաստանի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և հայության մասին առկա տեղեկատվությունը հասանելի դարձնել Հունաստանում տասնյակ հազարավոր հայության այն ներկայացուցիչներին, ովքեր դժվարությամբ են հաղորդակցվում հայերենով։ Ամսաթերթը անվճար...
Նոյեմբերի 27ին Բռնո քաղաքում անցկացված Չեխիայի Save Boxing մրցաշարում 72,5 քաշային կարգում 28 -ամյա չեխահայ բռնցքամարտիկ Էրիկ Աղաթելյանը նվաճեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Չեխիայի չեմպիոնի կոչումը՝ արժանանալով չեմպիոնական գոտուն։ Ի դեպ, այդ նույն գոտին միեւնույն քաշային կարգում մեկ տարի առաջ նվաճել էր նրա ավագ եղբայրը՝ 29-ամյա Վիկտոր Աղաթելյանը։ Ըստ կանոնակարգի, մեկ...
Բեռլինի հայկական համայնքը նոյեմբերի 18–ին նշեց իր հիմնադրման 100 ամյակը։ Միջոցառումը տեղի ունեցավ Բեռլին Սուրբ Երրորդություն ավետարանական եկեղեցում (Trinitatiskirche), ուր ի դեպ շուրջ 40 տարի է աշխատում է պարսկահայ գեղանկարիչ Ավո Առաքելյանը։ Երեկոյին ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ Արմենուհի Թադևոսյանը, Գայանե Չոբանյանը, Նաիրա Սաֆարյանը և գնդապետ Կարեն Մուրադյանը։...
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի «Օպերելիա» հանրահայտ օպերային մրցույթում նոյեմբերի 5-ին երիտասարդ շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանն արժանացավ երկու մրցանակի՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela-«Զարզուելա» մրցանակին եւ երրորդ տեղի մրցանակին։ Մրցույթից հետո Նավասարդը ՕՐԵՐ-ի հետ կիսվեց իր տպավորություններով։ -Սիրելի Նավասարդ, շնորհավորում ենք «Օպերալիայի» պատվավոր...
