«Մովսես Խորենացի» մեդալ` ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

  • 18.12.2023
  • 0
  • 310 Views

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյան Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Յասմին Դում-Թրագուտին (Ավստրիա):

Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել նրան հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայագիտության զարգացման, պատմական փաստերի արձանագրման և կեղծիքների դեմ պայքարելու հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահը գիտնականի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության վրա: 

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների և հայագիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին «Մովսես Խորենացի» մեդալով:

ՕՐԵՐ ամսագրի վերջին՝ «Հայագիտությունը Եվրոպայում» համարում նաեւ հարցազրույց էինք տպագրել անվանի հայագետի հետ։

Սրտանց շնորհավորում ենք տիկին Յասմին Դում-Թրագուտին եւ մաղթում բեղուն գործունեություն։

ORER.EU

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում