«ՖԻԼԻԱ». Աթենքում հունատառ նոր հայկական ամսաթերթ է լույս տեսել

  • 04.12.2023
  • 0
  • 192 Views

2023 թ․ դեկտեմբերից Աթենքում  Հայ-հունական հետազոտությունների կենտրոնը սկսել է տպագրել հունատառ «ՖԻԼԻԱ» (Բարեկամություն) ամսագիրը։ Ինչպես հրատարակող կենտրոնն է տեղեկացնում, թերթի նպատակն է ամրացնել Հայաստանի և Հունաստանի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և հայության մասին առկա տեղեկատվությունը հասանելի դարձնել Հունաստանում տասնյակ հազարավոր հայության այն ներկայացուցիչներին, ովքեր դժվարությամբ են հաղորդակցվում հայերենով։

Ամսաթերթը անվճար տրամադրվելու է հույն հետազոտողներին, քաղաքական վերլուծական կենտրոններին, համալսարանականներին, լրագրողներին, Ազգային Ժողովի պատգամավորներին, հույն քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին։

Թերթին աշխատակցում են Աթենքի և Հունաստանի այլ քաղաքների հայ և հույն մտավորականներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում