Նոյեմբերի 18-ին, Հունաստանի Հայերի Միության ներկայացուցիչները հանդիպեցին Աթենքի քաղաքապետի առաջին տեղակալ տիկին Ռոքսանի Բեիի հետ։ Քննարկվեցին համայնքին և քաղաքին փոխադարձ հետաքրքրող հարցեր, ինչպես նաև մշակութային, կրթական և սոցիալական նախաձեռնությունների շուրջ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը վերահաստատեցին...
Նոյեմբերի 18-ին, Հունաստանի Հայերի Միության ներկայացուցիչները հանդիպեցին Աթենքի քաղաքապետի առաջին տեղակալ տիկին Ռոքսանի Բեիի հետ։ Քննարկվեցին համայնքին և քաղաքին փոխադարձ հետաքրքրող հարցեր, ինչպես նաև մշակութային, կրթական և սոցիալական նախաձեռնությունների շուրջ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել կառուցողական երկխոսությունն ու ընդլայնել կապերը՝ ի նպաստ Աթենքի բազմամշակութային միջավայրի ամրապնդման։ Հունաստանի...
Հունաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հիմունքներով ընտրված իշխանություններին և դատապարտում է արտաքին ուժերի հովանավորությունը վայելող շրջանակների գործունեությունը եւ նրանց՝ օրինական իշխանության դեմ զինված հեղաշրջում իրականացնելու ծրագրերը: Տեղին է հիշել, որ հեղաշրջում ծրագրող ուժերը այն նույն շրջանակներն են, որ այս կամ այն կերպ փոխկապակցված են...
2023 թ․ դեկտեմբերից Աթենքում Հայ-հունական հետազոտությունների կենտրոնը սկսել է տպագրել հունատառ «ՖԻԼԻԱ» (Բարեկամություն) ամսագիրը։ Ինչպես հրատարակող կենտրոնն է տեղեկացնում, թերթի նպատակն է ամրացնել Հայաստանի և Հունաստանի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և հայության մասին առկա տեղեկատվությունը հասանելի դարձնել Հունաստանում տասնյակ հազարավոր հայության այն ներկայացուցիչներին, ովքեր դժվարությամբ են հաղորդակցվում հայերենով։ Ամսաթերթը անվճար...
2023 թվականի մարտի 24-ից 26-ը Հունաստանի Քսանթի քաղաքի հայ համայնքի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ համայնքում կազմակերպվեցին եռօրյա միջոցառումներ, որոնք ներառում էին ֆոտոցուցահանդես Մանոս Խաջիդակիսի Արվեստի և մտքի տանը, ինչպես նաև գլխավոր հոբելյանական միջոցառում Քսանթիի քաղաքային ամֆիթատրոնում և սուրբ պատարագ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում՝ Հունաստանի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Գեղամ Ս. Արք....
