«Եթե կարող եք հաջողություն ունենալ Պրահայում, կարող եք հաջողություն ունենալ Եվրոպայի ցանկացած վայրում»: ՕՐԵՐ-ի հարցերին պատասխանում է Լոս Անջելեսի «Պետրոսյան պարի թատրոնի» հիմնադիր ղեկավար Նարինե Պետրոսյանը -Հուլիսի 11-ին, 12-ին եւ 13-ին ծրագրված է ԱՄՆ...
«Եթե կարող եք հաջողություն ունենալ Պրահայում, կարող եք հաջողություն ունենալ Եվրոպայի ցանկացած վայրում»: ՕՐԵՐ-ի հարցերին պատասխանում է Լոս Անջելեսի «Պետրոսյան պարի թատրոնի» հիմնադիր ղեկավար Նարինե Պետրոսյանը -Հուլիսի 11-ին, 12-ին եւ 13-ին ծրագրված է ԱՄՆ «Պետրոսյան պարի թատրոնի» հյուրախաղերը Պրահայում՝ «Եվս մեկ անգամ՝ Շառլ Ազնավուր» պարային ներկայացումով։ Ինչպե՞ս ծնվեց այս...
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և...
Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ/Սիթիլայն» կինոընկերությունն է։ Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։ Ազնավուրը պարզապես լեգենդ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի եզակի ձայնն է, ձայն, որը...
Նոյեմբերի 14-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Աթենքի ֆրանսիական ինստիտուտի և Հունաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում՝ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ինչպես նաև Աթենքում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Դիբոն: Վերջինս անդրադարձավ...
Այսօր Փարիզում ընթացող ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը: Նամականիշերի ստեղծումն ու թողարկումն իրականացվել են «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնեցին Հայաստանի ֆիլատելիստների միությունից։ «Հայփոստ»...
Հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում տեղի կունենա «Երգ և պոեզիա/ Ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագրով գիտաժողով՝ անվանի ակադեմիկոսների, գրականագետների և երաժշտագետների մասնակցությամբ։ Գիտաժողովի առանցքում կլինեն Շառլ Ազնավուրի բանաստեղծական և երաժշտական ստեղծագործությունները (տեքստ, ձայն, կառուցվածք)։ Այս գիտաժողովը կազմակերպվել է ֆրանսիական և համեմատական գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականանության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող,...
Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է ՀԲԸՄ հայկական բարեգործական միության Վառնայի «Բաեգործականը», մայիսի 22-ին նշվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը՝ մարդու, ով իր կյանքը վերածեց սերունդների մշակութային եւ երաժշտական ժառանգության։ Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների եւ ծաղիկների զետեղման արարողակարգով Մաեստրոյի հուշարձանի առջեւ, որը կառուցվել է 2022 թվականին քաղաքի սրտում՝ «Սաեդինենիե» հրապարակում ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղի...
Մայիսի 22-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացումը: Աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 ցուցանմուշներ, որոնք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, պարբերականներ, ձայնապնակներ, ինչպես նաև Ազնավուրի մասնակցությամբ...
Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվեց Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Այս մասին հայտնոմւ է Փարիզում Հայաստանի դեսպանությունը։ Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի...
Այսօր լրանում է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ(Շառլ) Ազնավուրի 100-ամյակը։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում մեծանուն հայի հետ ՕՐԵՐ ամսագրի հարցազրույցը 2016 թվականի մարտ ամսին՝ Պրահայում կայանալիք առաջին համերգի նախօրեին։ Այնուհետեւ Ազնավուրը կրկին հանդես եկավ Պրահայի համագումարների պալատում՝ 2018 թվականի մարտի 16-ին։ Այդ օրերին էլ տեղի ուենցավ մեր վերջին հանդիպումը Պրահայի հյուրանոցի...
