
Փետրվարի 28-ին Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ակումբում (Circolo degli Esteri) անցկացվեց Գուլիելմո Մարիանիի և Ռոբին Ֆոայի «Հայաստան. ավելի քան 2000-ամյա պատմություն» խորագրով երկլեզու՝ իտալերեն և անգլերեն գրքի շնորհանդեսը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ դեսպանությունից, ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Մարիետա Ստեփանյանը:
Ելույթ ունեցան Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Մարկո Կլեմենտեն, ով կիսվեց Հայաստանում աշխատած տարիներին Հայաստանի, հայ մշակույթի մասին իր ունեցած տպավորություններով:
Գրքի հեղինակները մանրամասն անդրադարձան իրենց կողմից արված աշխատանքին՝ ներկայացնելով Կովկասում, Փոքր Ասիայում և Իտալիայում առկա հայ մշակույթի ողջ համայնապատկերը:
orer.eu

