Դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

  • 01.05.2024
  • 0
  • 99 Views

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին: Այս մասին տեղեկանում ենք Հռոմում Հայաստանի դեսպանությունից։ Ծովինար Համբարձումյանը Իտալիայում Հայաստանի դեսպանն է։

«Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց կառույցի հետ համագործակցության առաջմղման հարցում:

Կողմերը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի, ՀՀ-ՊՀԾ հետագա համագործակցության շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը հիմնադրվել է 1945 թվականին։ Նպատակն է պարենի մատակարարման բարելավումը և բնակչության կենսամակարդակի ցուցանիշների, գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետության և գյուղ, բնակչության կենսապայմանների բարելավումը։ Հիմնական գործունեությունը ծավալում է սննդի որակի, գյուղատնտեսական, անտառտնտեսվարման, օվկիանոսի կենսաբանական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վիճակագրական ուսումնասիրությունների նախապատրաստման, տեխնիկական աջակցության, ներդրումային գործունեության տեղեկատըվության հավաքի, վերլուծության և տարածման ոլորտում։ Մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսական մթերքների մարկետինգին, կայուն զարգացմանը։ Նստավայրը Հռոմում է։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում