Սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ...
Սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի...
Այսօր՝ հունիսի 26-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր։ Այն կարևոր ազդակ է բարձրաձայնելու Արցախում Ադրբեջանի կողմից թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեբանական խոշտանգումների ենթարկված քաղաքացիական անձանց, ռազմագերիների, կալանավորների և մի ողջ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը։ Մենք հիշեցնում ենք, որ խոշտանգումը դաժանություն է՝...
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ....
ՀՀ նախագահի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմա-կերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ Մինչ այս նշանակումը, նա ՀՀ արտգործնախարարի տեղակալն էր։ Պարույր Հովհաննիսյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ ԱԳՆ-ում, տարիներ առաջ աշխատել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում, Բրյուսելում Եվրամիությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, եղել է Եվրոպայի...
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ստորև gov.am-ը ներկայացնում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է...
Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։ Ինչպես նշված է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության մեջ, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին ներկայացրած դիմում-բողոքում...
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին: Այս մասին տեղեկանում ենք Հռոմում Հայաստանի դեսպանությունից։ Ծովինար Համբարձումյանը Իտալիայում Հայաստանի դեսպանն է։ «Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ...
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի...
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք նախորդ ներխուժումներից հետո Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական էսկալացիայի հրահրման փորձերը դեռ շարունակվում են: Ապօրինի ուժի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների: Ներկայումս, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», և դրա նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է։ Այս մասին հայտարարել...
Հարց. Հոկտեմբերի 2-ին կայացավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի հաղորդագրությունը չափազանց մտահոգիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան. Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին...
