Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։
Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Ուկրաինայի թիմին:
Առաջնության առաջին խաղափուլը մեկնարկել է հուլիսի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://www.chessfed.am/am/live/
Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին:
orer.eu



