
Վաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորար ֆիլմն արժանացել է հինգ Օսկարի մրցանակների՝ ներառյալ լավագույն Ֆիլմ անվանակարգում։
Հայաստանի կինոյի հիմնադրամը շնորհավորում է ռեժիսոր Շոն Բեյքերին և «Անորա» ֆիլմի ամբողջ ստեղծագործական թիմին՝ կինոյի պատմության մեջ պատմական հաղթանակի համար։ Ֆիլմը «Օսկար»-ի արարողության ընթացքում տպավորիչ արդյունք է գրանցել՝ հաղթելով հինգ կարևոր անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն մոնտաժ», իսկ Մայքի Մեդիսոնը արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին իր փայլուն կատարմամբ։
Ուրախացնող է այն փաստը, որ «Անորա» ֆիլմում մասնակցություն են ունեցել հայազգի տաղանդավոր դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։ Սա մեծագույն պատիվ է ոչ միայն նրանց, այլև հայկական կինոյի սիրահարների համար, քանի որ մեր հայրենակիցները իրենց տաղանդով դարձան այս պատմական հաղթանակի մասնակիցները։
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմում իր հզոր դերակատարման համար։
Հիշեցնենք, որ «Անորա»-ն դեռ 2024-ի մայիսին հաղթանակ էր տարել Կաննի կինոփառատոնում՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակին, և ահա՝ հիմա այն հաստատեց իր բացառիկությունը նաև «Օսկար»-ի բեմում։
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և հատկապես մեր հայրենակիցներին՝ այս մեծագույն ձեռքբերումը կինոյի աշխարհում դարձնելով նաև մեզ համար ոգեշնչման աղբյուր։
Լուսանկարներում կարող եք տեսնել հայ դերասաններ Վաչե Թոմասյանին և Կարեն Կարագուլյանին ֆիլմի անձնակազմի հետ՝ Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության ժամանակ:
orer.eu

Photos By Reuters