«Արարատի ստվերում. հայկական արվեստը ճամփորդական գրականության մեջ» (XIII-XXI դարեր) խորագրով հայագիտական միջազգային համաժողով Իտալիայում

  • 04.12.2023
  • 0
  • 133 Views

2023թ. դեկտեմբերի 1-2-ը Ուդինեի համալսարանում անցկացվեց «Արարատի ստվերում. հայկական արվեստը ճամփորդական գրականության մեջ» (XIII-XXI դարեր) խորագրով հայագիտական միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ուդինեի համալսարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ ՀՀ դեսպանության և Ուդինեի քաղաքապետարանի հովանու ներքո:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ուդինեի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Պինտոն, դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Ուդինեի համալսարանի ներկայացուցիչներ:

Հայագիտության տարբեր ոլորտներին վերաբերող իրենց հետազոտական աշխատանքները ներկայացրեցին հնէաբան, Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն Սերջո Ֆերդինանդին, Պիզայի համալսարանի պրոֆեսոր Ալեսսանդրո Օրենգոն, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի պրոֆեսոր Անահիտ Բեքարյանը, Ուդինեի համալսարանի գիտական հետազոտող Ալեսիա Բոսկիսը, Ժնևի համալսարանի դոկտոր Մարկո Ռուֆֆիլին, Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերարին և հետազոտող Պաոլո Լուկկան, հայագետներ ու արվեստասաններ Հայաստանից և Իտալիայից:

Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ուդինեի համալսարանին և Իտալիայի հայագետներին կարևոր աշխատանքի համար, անդրադարձավ հայ-իտալական համագործակցությանը հումանիտար ոլորտում՝ կարևորելով իտալական համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեությունը, ներկայացրեց Արցախի շուրջ վերջին իրադարձությունները, հայ մշակութային ժառանգության վտանգվածությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում