Արեւմտահայերեն հայտարարությունը կարդացեք հաջորդիվ։
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ (Bachelors of Art) ԵՒ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ (Masters of Art) ԱՍՏԻՃԱՆՆԵՐ` ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՔՈՒՄՈՎ
Հունգարական կառավարության Hungary Helps Agencyի կողմից տրամադրված Երիտասարդ Քրիստոնյաների Կրթաթոշակը (Scholarship Programme for Christian Young People) ընդունում է դիմումներ 2024-2025 ուսումնական տարվա համար։ Դիմե՛ք այս կրթաթոշակին Պատմության առաջին աստիճանի (Bachelors of Art) կամ՝ եթե արդեն ունեք Պատմության, Հասարակագիտության, Հումանիտար Գիտությունների կամ Իրավաբանության համալսարանական առաջին աստիճանի վկայական եւ եթե հետաքրքրված եք Հայագիտությամբ, վարպետության աստիճանի վկայական ստանալու։
Հայաստանը՝ հին դարերից մինչեւ նորագույն շրջան, եւ՛ եղել է միջանցք եւ՛ հաստատել յուրօրինակ ազգային մշակութային եւ լեզվական ինքնություն Միջին Արեւելքի, Միջերկրական աշխարհներում, ինչպես նաեւ նրանցից անդին։ Նկատի ունենալով, որ Երիտասարդ Քրիստոնյաների Կրթաթոշակի նպատակն է ճգնաժամային տարածաշրջանների եւ զարգացող երկրների երիտասարդ քրիստոնյաներին կրթական հնարավորություններ տրամադրել, լավագույն առիթ է սույն կրթաթոշակին դիմել՝ Բուդապեշտի Պազմանի Պետեր Կաթողիկ Համալսարանի (ՊՊԿՀ) Հայագիտական բաժնում Պատմության վկայականներ ստանալու համար։
ՊՊԿՀ-ի Հայագիտական բաժինը առաջարկում է Հայոց պատմության, մշակույթի եւ լեզվի բազմակողմանի կրթածրագիր Հայաստանի Հանրապետության, Կովկասի, հայկական սփյուռքի շուրջ եւ ոչ միայն։ Մասնագիտական բազմատեսակ հմտություններ ունեցող դասախոսների կողմից ղեկավարված դասընթացքների եւ հանրային քննարկումների միջոցով ՝ Հայագիտության ուսանողները թէ՛ ձեռք են բերում մասնահատուկ հմտություններ ազգային եւ անդրազգային, տեսողական, թարգմանության եւ սփյուռքի ուսումնասիրությունների քննական ընթացիկ բանավեճերի վերաբերյալ, թէ՛ սովորում արեւելյան, արեւմտյան եւ դասական հայերեն։ Դասավանդման լեզուն անգլերեն է։ Այսպիսով՝ ուսանողները նաեւ բնականորեն զարգացնում են իրենց ընթերցանության, ընկալման եւ գրավոր վերլուծության ձիրքերն անգլերեն լեզվով։
Հեռանկարային ուսանողները կարող են դիմել հետեւալ երկրներից.
Լիբանան, Գանա, Իրաք, Իսրայել, Պակիստան, Պաղեստին, Սիրիա, Քենիա, Եթովպիա, Չադ, Հայաստան, Նիգեր։
Առավելություններ
– Կրթության արժեքի վերահատուցման չեղարկում
– Ամսական թոշակ՝ 166,600 հունգարական ֆորինտ (մոտ 450 եվրո)*
– Հանրակացարանի տրամադրում կամ վարձակալության համար ամսական թոշակ՝ 40,000 հունգարական ֆորինտ (մոտ 110 եվրո)*
– Առողջապահական եւ վիզային ծառայություններ
– Տարեկան ճանապարհածախսի օժանդակություն
* Այս գումարը կարող է նվազեցվել կամ չեղարկվել կախված այն պարագաներից, որոնք նկարագրված են Ընթացիկ կանոնակարգերի եւ իրագործման ուղղեցույցում։ Մանրամասների համար՝ տեսե՛ք այստեղ։
Այցելե՛ք Երիտասարդ Քրիստոնյաների Կրթաթոշակի դիմումի կայքէջը հավելյալ մանրամասնությունների համար։
Այցելե՛ք ՊՊԿՀ Հայագիտության բաժնի կայքէջը, ինչպես նաեւ ծանոթացեք առաջին եւ վարպետության աստիճանների դասացանկերին։
Մի ՛վարանեք կապնվել ՊՊԿՀ Հայագիտական Բաժնի հետ, եթե դիմելու հետ առնչվող հարցեր ունեք, կամ եթե ուզում եք Ձեր դիմումին վերաբերող մանրամասնություններ քննարկել.
Ագնեշ Ռեվիսկի-Բալող
Վարչական համակարգող, ՊՊԿՀ, Հայագիտական բաժին
Էլ. հասցե. reviczky-balogh.agnes@btk.ppke.hu
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Ձեր դիմումները ԲԲԿՀ-ի Հայագտական բաժին ուղղարկե՛ք մինչեւ Դեկտեմբեր 18, 2023, 11:59ը (Կենտրոնական Եվրոպայի ժամանակ)։
Դիմելու համար ուղղարկե՛ք ձեր curriculum vitaeն եւ հետաքրքրվածության նամակը (motivation letter) Ագնեշ Ռեվիսքի-Բալողին հետեւեալ ել.հասցեով՝ reviczky-balogh.agnes@btk.ppke.hu
Դիմորդների գնահատման երկրորդ փուլին, ձեզանից կարող է խնդրվի որպեսզի ԲԲԿՀ-ի Հայագտական բաժնի հետ առցանց հարցազրույց ունենաք։ Այն տեղի կունենա Դեկտեմբեր 20, 2023ին։ Ձեր պատասխանատվությունն է կարողանալ ներկա գտնվել այս հարցազրույցին, որին վերաբերող մանրամասնությունները ձեզ կուղղարկվեն։
Հարցազրույցից հետո՝ եթե դրական պատասխան ստանաք ԲԲԿՀ-ի Հայագտական բաժնից, ապա դիմումի անհրաժեշտ նյութերը առցանց Hungary Helpsի կայքէջով հանձնե՛ք մինչեւ Հունվար 10, 2024, 11:59ը (Կենտրոնական Եվրոպայի ժամանակ)։
Արեւմտահայերեն
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ (Bachelors of Art) ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ (Masters of Art) ԱՍՏԻՃԱՆՆԵՐ՝ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՔՈՒՄ
Հունգարական կառավարութեան Hungary Helps Agency-ի կողմէ տրամադրուած Երիտասարդ Քրիստոնեաներու Կրթաթոշակը (Scholarship Programme for Christian Young People) դիմումներ կ՛ընդունի 2024-2025 ուսումնական տարուան համար։ Դիմէ՛ք այս կրթաթոշակին Պատմութեան առաջին աստիճանի (Bachelors of Art) կամ՝ եթէ արդէն ունիք Պատմութեան, Հասարակագիտութեան, Հումանիտար Գիտութիւններու կամ Իրաւաբանութեան համալսարանական առաջին աստիճանի վկայական եւ եթէ հետաքրքրուած էք Հայագիտութեամբ, վարպետութեան աստիճանի վկայական ստանալու։
Հայաստանը՝ հնագոյն դարերէն մինչև նորագոյն շրջան ե՛ւ եղած է միջանցք ե՛ւ հաստատած է իւրօրինակ ազգային մշակութային և լեզուական ինքնութիւն՝ Միջին Արեւելքի, Միջերկրական երկիրներու մէջ, ինչպէս նաև անոնցմէ անդին։ Նկատի ունենալով, որ Երիտասարդ Քրիստոնեաներու Կրթաթոշակին նպատակն է կրթական հնարաւորութիւններ տրամադրել ճգնաժամ ապրող տարածաշրջաններու եւ զարգացող երկրներու երիտասարդ քրիստոնեաներուն, լաւագոյն առիթ է սոյն կրթաթոշակին դիմել Պուտաբեշդի Բազմանի Բեդեր Կաթոլիկ Համալսարանին (ԲԲԿՀ) ստանալու համար Պատմութեան առաջին կամ մասնագիտութեան աստիճան։
ԲԲԿՀ-ի Հայագտական բաժինը կ՛առաջարկէ Հայոց պատմութեան, մշակոյթի և լեզուի բազմակողմանի կրթական ծրագիր Հայաստանի Հանրապետութեան, Կովկասի, հայկական սփիւռքի շուրջ և այլ։ Մասնագիտական բազմակողմանի հմտութիւններ ունեցող դասախօսներու կողմէ ղեկավարուած դասընթացքներու և հանրային քննարկումներու միջոցաւ, Հայագիտութեան ուսանողները ձեռք կը բերեն թէ՛ մասնագիտական յատուկ հմտութիւններ՝ ազգային և անդրազգային, տեսողական, թարգմանական և սփիւռքի ուսումնասիրութիւններու քննական ընթացիկ բանավէճերու վերաբերեալ, թէ՛ արևելահայերէն, թէ՛ արևմտահայերէն և թէ՛ դասական հայերէն ուսումնասիրելով։ Դասաւանդման լեզուն անգելերէն է. այսպիսով՝ ուսանողները նաև բնականօրէն կը զարգացնեն իրենց ընթերցանութեան, ընկալման և գրելու ձիրքերը անգլերէն լեզուով։
Ակնկալուած ուսման համար ուսանողները կրնան դիմել հետևեալ երկիրներէ․
Լիբանան, Գանայ, Սուրիա, Իրաք, Իսրայէլ, Պաղեստին, Հայաստան, Պակիստան, Քենիա, Չատ, Եթովպիա, Նիգեր։
Առաւելութիւններ
– Կրթութեան արժէքին վերահատուցման չեղարկում
– Ամսական թոշակ՝ 166,600 հունգարական ֆորինդ (մոտ 450 եուրո)*
– Հանրակացարանի տրամադրում կամ վարձակալութեան համար ամսական թոշակ՝ 40,000 հունգարական ֆորինդ (մոտ 110 եուրո) *
– Առողջապահական և վիզա դիմելու ծառայութիւններ․
– Տարեկան ճանապարհածախսի օժանդակություն
*Այս գումարը կարելի է նուազեցնել կամ չեղարկել կախուած այն պարագաներէն, որոնք նկարագրուած են Ընթացիկ կանոնակարգի և իրագործման ուղղեցոյցի մէջ։ Մանրամասնութեան համար՝ տեսէ՛ք այստեղ։
Այցելէ՛ք Երիտասարդ Քրիստոնեաներու Կրթաթոշակի դիմումի կայքէջը հաւելեալ մանրամասնություններու համար։
Այցելէ՛ք ԲԲԿՀ Հայագիտութեան բաժնի կայքէջը, ինչպէս նաեւ ծանօթացե՛ք առաջին եւ մասնագիտութեան աստիճաններու դասացանկերուն։
Մի՛ վարանիք կապուիլ ԲԲԿՀ Հայագիտական բաժնի հետ, եթէ դիմելու հետ առնչուող հարցեր ունիք կամ եթէ կ՛ուզէք Ձեր դիմումին վերաբերող մանրամասնութիւններ քննարկել, դիմել՝
Ակնէշ Ռեւիսքի-Պալող
Վարչական համակարգող, ԲԲԿՀ, Հայագիտական բաժին
Ել․հասցէ՝ reviczky-balogh.agnes@btk.ppke.hu
ԺԱՄԿԷՏՆԵՐ
Ձեր դիմումները ԲԲԿՀ-ի Հայագտական բաժին ուղղարկեցէ՛ք մինչեւ դեկտեմբեր 18, 2023, 11:59ը (Կեդրոնական Եւրոպայի ժամանակ)։
Դիմելու համար ուղղարկեցէ՛ք ձեր curriculum vitaeն եւ հետաքրքրուածութեան նամակը (motivation letter) Ակնէշ Ռեւիսքի-Պալողին յետեւեալ ել.հասցէին՝ reviczky-balogh.agnes@btk.ppke.hu
Դիմորդներու գնահատումին երկրորդ փուլին, ձեզմէ կրնայ խնդրուի որպէսզի ԲԲԿՀ-ի Հայագտական բաժինի հետ առցանց հարցազրոյց մը ունենաք։ Այն պիտի տեղի ունենայ դեկտեմբեր 20, 2023ին։ Ձեր պատասխանատուութիւնն է կարենալ ներկայ ըլլալ այս հարցազրոյցին, որուն վերաբերող մանրամասնութիւնները ձեզի պիտի ուղղարկուին։
Հարցազրոյցէն ետքը՝ եթէ դրական պատասխան ստանաք ԲԲԿՀ-ի Հայագտական բաժինէն, ապա դիմումին անհրաժեշտ նիւթերը առցանց Hungary Helpsի կայքէջին միջոցաւ յանձնեցէ՛ք մինչեւ յունուար 10, 2024, 11:59ը (Կեդրոնական Եւրոպայի ժամանակ)։