Այսօր 82 տարեկան հասակում Պրահայում մահացել է նախկին չեխ քաղաքական գործիչ,սենատոր եւ եվրոպատգամավոր, գրող և Lidové noviny-ի հայտնի օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Յարոմիր Շտետինան։ ՕՐԵՐ ամսագրի խմբագիրները ճիշտ երեկ տեսակցեցին անվանի քաղաքական գործչին ու...
Այսօր 82 տարեկան հասակում Պրահայում մահացել է նախկին չեխ քաղաքական գործիչ,սենատոր եւ եվրոպատգամավոր, գրող և Lidové noviny-ի հայտնի օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Յարոմիր Շտետինան։ ՕՐԵՐ ամսագրի խմբագիրները ճիշտ երեկ տեսակցեցին անվանի քաղաքական գործչին ու լրագրողին իր հիվանդասենյակում, ուր նա գտնվում էր երկարատեւ հիվանդության պատճառով։ Յարոմիր Շտետինան կարեւոր հետք է...
Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բացառիկ համարը՝ նվիրված Գերմանիայի հայերին եւ հայ համայնքին. 150 հանդիպում գերմանահայության հետ խորագրով։ ՕՐԵՐ-ի բաժանորդներն արդեն ստացել են այս համարը։ Համարի խմբագրականում մասնավորապես գրված է. «Հարգելի ընթերցող, վերջապես ձեր սեղանին է Գերմանիայի հայությանը նվիրված ՕՐԵՐ-ի բացառիկ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Գերմանահայ համայնքի...
Հունվարի 23-ին Պրահայի արքեպիսկոպոսրանում Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները պաշտոնական ճաշ է տվել՝ ի պատիվ Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ նրա ընկերների, որոնք ուղեկեցել էին 2024թ. Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Արքեպիսկոպոս Գրաուբները մի անգամ եւս իր հիացմունքն...
Փետրվարի 28-ին ժամը 19.30 Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա չեխ հանդիսատեսին արդեն քաջածանոթ հայ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Այս անգամ նրա հետ ելույթ կունենա նաեւ հանրահայտ մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատը։ Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի իսպանացի դիրիժոր Ժորդի Բերնասերը ( Jordi Bernàcer )։ Ինչպես գրում են համերգի կազմակերպիչները, մոնղոլ...
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր վայրերում և կներկայացնի ոչ միայն Տերեզինի կոմպոզիտորների երաժշտությունը, այլեւ անարդարությանը նվիրված այն ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են հետապնդվող կամ հալածանքների ենթարկվող արվեստագետների կողմից: Սակայն փառատոնի ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները, ելնելով իրենց երաժշտական բնույթից, ոչ միայն...
Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնության գլխավոր իրադարձությունը դարձավ 12-ռաունդանոց մենամարտը՝ հայ մարզիկ Յուրի Սաքունցի մասնակցությամբ: Նրա մրցակիցը ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանն էր, իսկ խաղի արդյունքը որոշում էր Չեխիայի չեմպիոնական գոտու տիրոջը: Յուրի Սաքունցը վստահորեն ղեկավարում էր մենամարտը՝ ցույց տալով իր գերազանցությունը ռինգում: Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը...
Նոյեմբերի 17-ին Պրահայի 1391 թվականին կառուցված Բեթղեհեմյան մատուռի պատմական մեծ սրահում տեղի ունեցավ Կարլի համալսարանի նվագախմբի ու երգչախմբի փայլուն ելույթը՝ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։ Տոնական համերգը կազմակերպել էր Չեխիայի բարձրագույն տեխնիկական համալսարանը՝ Թավշյա հեղափոխության 35-ամյակի` Ազատության եւ դեմոկրատիայի համար պայքարի օրվա եւ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ։ Ներկաներին ողջունեցին համալսարանի...
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ տեղի ունեցավ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների և մեկ տարի առաջ Արցախի անօրինաբար կալանավորված առաջնորդների եւ ողջ արցախահայության համար աղոթք: Պատարագիչը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես...
Նոյեմբերի 2-ին Պրահայի կենտրոնական գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 25-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը հիմնադրել է Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնը 1999 թվականին եւ տարածում գտել եվրոպահայ համայնքներում։ Հոբելյանական երեկոն օրհնության խոսքով բացեց Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբը ներկաներին...
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի և Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի:Պատվիրակության կազմում էին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Աղասի Զավարյանը, Պարգեւ...
