Տոնական համերգ Պրահայի Բեթղեհեմյան մատուռի մեծ սրահում՝ Մաեստրո Ութիջյանի ղեկավարությամբ

  • 18.11.2024
  • 0
  • 416 Views

Նոյեմբերի 17-ին Պրահայի 1391 թվականին կառուցված Բեթղեհեմյան մատուռի պատմական մեծ սրահում տեղի ունեցավ Կարլի համալսարանի նվագախմբի ու երգչախմբի  փայլուն ելույթը՝ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։

Տոնական համերգը կազմակերպել էր Չեխիայի բարձրագույն տեխնիկական համալսարանը՝ Թավշյա հեղափոխության 35-ամյակի` Ազատության եւ դեմոկրատիայի համար պայքարի օրվա  եւ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ։ Ներկաներին ողջունեցին համալսարանի ռեկտոր Վոյտեխ Պետրաչեկը եւ Հլավկովների հիմնադրամի նախագահ, պրոֆեսոր  Վացլավ Պավլիչեկը։

Համերգային ծրագրում հնչեցին չեխ հանրահայտ կոմպոզիտորներ Յոզեֆ Սուկի, Հանս Կրասայի եւ Բեդրիխ Սմետանայի ստեղածգործությունները։ Կրասայի «Բրունդիբար» ստեղծագործությունը հազվադեպ է կատարվում, եւ երգչախմբի ու նվագախմբի սահուն կատարմանը միացավ նաեւ բազմակողմանի շնորհներով օժտված դիրիժորը, ով նաեւ  ստեղծագործության ընթացքում հիանալի երգեց  մենակատարի  դերերգը։

 Տոնական համերգը եզրափակվեց Սմետանայի անմահ ստեղածգործության՝ «Իմ Հայրենիք»ի  «Տաբոր» եւ «Բլանիկ»  բաժինների կատարմամբ։  Զարմանալ կարելի է, թե մաեստրո Ութիջյանի ղեկավարությամբ ինչպիսի պրոֆեսիոնալ մակարդակի են հասել ուսանողական նվագախումբն ու երգչախումբը։

Տոնական համերգին հետեւեց գինու հյուրասիրություն։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում