Փետրվարի 28-ին ժամը 19.30 Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա չեխ հանդիսատեսին արդեն քաջածանոթ հայ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Այս անգամ նրա հետ ելույթ կունենա նաեւ հանրահայտ մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատը։ Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի իսպանացի դիրիժոր Ժորդի Բերնասերը ( Jordi Bernàcer )։
Ինչպես գրում են համերգի կազմակերպիչները, մոնղոլ ֆենոմենալ բարիտոն Ամարտուվշին Էնխբաթը, ով առաջարկներ է ստանում օպերային ամենահայտնի բեմերից, ընդունել է Nachtigall Artists գործակալության հրավերը և իր զբաղված օրացույցում տեղ է գտել Պրահայում մեկ ելույթի համար։ Ամարտուվշին Էնխբաթի գործընկերը կլինի Ջուլիանա Գրիգորյանը։ Հիշու՞մ եք այս գեղեցկուհի հայ սոպրանոյին: «ՆախտիգալԱրտիստ» երաժշտական տաղանդների ընկերների ասոցիացիայի հրավերով Ջուլիանան Պետր Նեկորանցի և Պրահայի ֆիլհարմոնիայի հետ միասին ելույթ ունեցավ 2023 թվականի հունիսի 26-ին Ռուդոլֆինում սրահում, որտեղ նա վերադարձավ 2023 թվականի նոյեմբերին՝ լեհ տենոր Պյոտր Բեչալայի հետ համատեղ համերգով։ 2023 թվականի սեպտեմբերից Ջուլիանան սովորում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի Լինդեմանի ծրագրում, որտեղ իր դեբյուտն ունեցավ 2024 թվականի մարտի 13-ին՝ Ֆրանկո Զեֆիրելիի «Տուրանդոտ» լեգենդար բեմադրության մեջ Լիուի դերում։ Նա այս դերը երգել է 2022 թվականի դեկտեմբերին Ամստերդամի Հոլանդիայի ազգային օպերայում, որտեղ կրկին երգեց 2024 թվականի մայիսին՝ Պուչինիի Լաուրետայի դերում (Ջանի Շիչի): «Լիուն և Լաուրետտան դերեր են, որոնք միշտ առանձնահատուկ տեղ կունենան իմ սրտում»,- ասել է Ջուլիանան Opera plus պորտալին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Ջուլիանան դեռեւս 2022 թվականին Դոմինգոյի հիմնադրած «Օպերալիա» մրցույթում արժանացել էր Առաջին տեղի մրցանակին։
Նույնպես , Ամարտուվշին Էնխբաթի ճանապարհը դեպի օպերային «Օլիմպոս» բացվեց 2012-ին «Օպերալիա» համաշխարհային մրցույթում նրա հաղթանակով։ Բայց դեռ որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի օպերային թատրոնները նկատեին նրան։ Հետևեցին մրցույթի այլ հաջողություններ, այդ թվում՝ Բարսելոնայում անցկացվող Ֆրանչեսկո Վինասի միջազգային մրցույթը և հայտնի BBC Cardiff Singer of the World մրցույթը։ Եվ հետո եղան Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա (Ջորջիո Ժերմոն Լա Տրավիատայում), Միլանի Լա Սկալա (Ռիգոլետտո և Մակբեթ), իսկ 2024-ի ապրիլին Ամարտուվշին Էնխբաթը Վիեննայի պետական օպերայում հանդես կգա որպես Սկարպիա՝ Տոսկայում: 2023 թվականի հոկտեմբերին երգիչը նվաճեց Լոնդոնի Քովենթ Գարդենը՝ Վերդիի Ռիգոլետտոյի դերում. համենայնդեպս այդպես էր կոչվում հոկտեմբերի 13-ին Bachtrack պորտալի տոնական ակնարկը: Երաժշտագետները շատ վառ նկարագրեցին Էնխբաթի ձայնը որպես «հսկայական, արջի նման, հսկայական ուժով և մուգ գույնով, որը անսովոր է բարիտոն երգիչների համար»: Եվ այս մուգ գույնի միջոցով փայլում է հստակ իտալական բառապաշար և թավշյա լեգատոն…»:
Նրանք, ովքեր համերգի տոմսերը կգնեն օգտագործելով մեր հրապարակած այս կոդը՝
NAM2024SP20, ապա կստանան 20 տոկոսի զեղչ։ Տոմսերը կարող եք գնել այս կայքէջից՝ Projekty | Nachtigall Artists
Ստորեւ համերգի ծրագիրը՝
Program
RUGGERO LEONCAVALLO (1857–1919)
Si può? (Tonio)
Komedianti, 1. dějství
Amartuvshin Enkhbat
FRANCESCO CILEA (1866–1950)
Adriana Lecouvreur, předehra, 4. dějství
Ecco, respiro appena – Io son l’umile ancella (Adriana Lecouvreur)
Adriana Lecouvreur, 1. dějství
Juliana Grigoryan
UMBERTO GIORDANO (1867–1948)
Nemico della patria (Gérard)
Andrea Chénier, 3. dějství
Amartuvshin Enkhbat
VINCENZO BELLINI (1801–1835)
Norma, předehra
Casta diva (Norma)
Norma, 1. dějství
Juliana Grigoryan
GIUSEPPE VERDI (1813–1901)
Di Provenza il mar (Giorgio Germont)
La traviata, 2. dějství
Juliana Grigoryan
Madamigella Valéry – Sono io (Giorgio Germont & Violetta)
La traviata, 2. dějství
Amartuvshin Enkhbat & Juliana Grigoryan
ընդմիջում
GIUSEPPE VERDI
Bolero, Mercé, Dilette Amiche (Elena)
Sicilské nešpory, 4. dějství
Juliana Grigoryan
Macbeth, předehra
Pietà, rispetto, amore (Macbeth)
Macbeth, 4. dějství
Amartuvshin Enkhbat
GIACOMO PUCCINI (1858–1924)
Manon Lescaut, Intermezzo
GIUSEPPE VERDI
Cortigiani, vil razza dannata (Rigoletto)
Rigoletto, 2. dějství
Amartuvshin Enkhbat
Parla… siam soli… Tutte le feste al tempio (Rigoletto & Gilda)
Rigoletto, 2. dějství
Amartuvshin Enkhbat & Juliana Grigoryan



