Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բացառիկ համարը՝ նվիրված Գերմանիայի հայերին եւ հայ համայնքի հայտնի գործիչներին

  • 31.01.2025
  • 0
  • 705 Views

Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բացառիկ համարը՝ նվիրված Գերմանիայի հայերին եւ հայ համայնքին. 150 հանդիպում գերմանահայության հետ խորագրով։

ՕՐԵՐ-ի բաժանորդներն արդեն ստացել են այս համարը։

Համարի խմբագրականում մասնավորապես գրված է.

«Հարգելի ընթերցող, վերջապես ձեր սեղանին է Գերմանիայի հայությանը նվիրված ՕՐԵՐ-ի բացառիկ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Գերմանահայ համայնքի պատմությանը, այժմ գործող գլխավոր կազմակերպությունների գործունեությանը, եկեղեցական ու հասարակական կառույցներին, դպրոցներին, ակումբներին, հիմնադրամներին,  մշակույթի, գիտության, սպորտի անվանի անհատներին։

 Բնականաբար, մենք չէինք կարող ընդգրկել բոլորին թե՛ տեղի սահմանափակության, եւ թե՛ մեր հասանելիության պատճառով։ Գրել ենք բոլոր նրանց մասին, ովքեր արձագանքել են մեր նամակներին կամ հարցումներին ու հայտարարություններին։

 Ամսագրի առաջին մասը ընդհանուր հոդվածն է համայնքի ու նրա գործիչների մասին (4-104 էջեր), իսկ երկրորդ հատվածում տեղ են գտել հիմնականում մշակութային գործիչների հետ ավելի ծավալուն հարցազրույցները, որոնց հեղինակներին էլ ներկայացրել ենք ամսագրի շապիկին։

Ընդ որում, ՕՐԵՐ ամսագրի նախորդ համարը նվիրված էր Գերմանիայում բնակվող մշակույթի հայ դեմքերին։ Նպատակ ունեինք այդպիսով թեթեւացնել այս համարի բովանդակությունը, բայց իրականում, այն կրկին հարստացավ մշակույթի հայ գործիչների մասին նոր տեղեկատվությամբ։

Ամսագրի պատմության մեջ առաջին անգամ ՕՐԵՐ-ը լույս է տեսնում նման ծավալով՝ 164 էջով։ Իսկ այն հարցազրույցները, որոնք տեղի սղության պատճառով դուրս մնացին այս համարից, կհրատարակվեն հետագայում։

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն»։ 

Եթե ցանկանում եք ձեռք բերել ՕՐԵՐ ամսագրի այս համարը, կարող եք պատվիրել՝  hakob@orer.cz հասցեին ուղարկելով ձեր նամակը։

Գերմանիայում եւ Եվրոպական այլ երկրներում ստանալու համար ՝ մեկ համարի գինը 15 euro+ 6-7 euro փոստային ծախսը։ Այսինքն՝ 21-22 եվրո։ Այն համայնքները, որոնք կցանկանան ստանալ 10 օրինակ, միանգամից պատվիրելու դեպքում կստանան 50 եվրո զեղչ՝ այսինքն 220 եվրոյի փոխարեն կվճարեն 170 եվրո։

Չեխիայում այս համարի արժեքը 200 կրոն է։

Կարող եք նաեւ միանգամից վճարել տարեկան բաժանորդագրություն՝ 50 եվրո՝ եռամսյա հանդեսի համար, եւ իբրեւ նվեր կստանաք նաեւ նախորդ՝ « Հայ մշակույթի գործիչները Գերմանիայում» համարը։

Սիրով կընդունվեն նաեւ ձեր նվիրատվությունները ամսագրին՝ այդպիսով կաջակցեք  մեր աշխատանքների զարգացմանը։

Խնդրում ենք այս տեղեկատվությունը տարածել գերմանահայության շրջանում։

Եվրոյով փոխանցումները կատարել հետեւյալ հասցեով՝

ICKVE-ORER MAGAZINE

Account number  1002511474 / 2700

IBAN  CZ 38 2700 0000 0010 0251 1474

SWIFT CODE – BACXCZPP

UniCredit Bank Czech Republic a.s.

ORER.EU

Այս համարում տեղ են գտել հարցազրույցներ՝

Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի, Տիրատուր քահանա Սարդարյանի, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի, Գերմանա-հայկական ընկերակցության նախագահ, ADK ամսագրի խմբագիր Րաֆֆի Քանդյանի, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շփանգենբերկի, ԳԿԽ նախկին նախագահ Րաֆֆի Պետիկյանի, Նյուրենբերգի հայ համայնքի ատենապետուհի դոկ. Մարգարիտ Եսոյան-Լինքի, Գերմանահայ բժիշկների միության ատենապետուհի Սրբուհի Մարտիրոսյանի, Գերմանիայի Հայ-ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի, Հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզի, Հայ եւ եվրոպացի մասնագետների միության նախագահ Միքայել Մինասյանի, Արցախի նախկին ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի, Բեռլինի եկեղեցական եւ մշակութային համայնքի նախկին ատենապետուհի, այժմ՝ փոխատենապետուհի Սոնա Այպերի, Բեռլինի հայ համայնքի վարչության նախկին անդամներ Վարդգես Ալյանաքի, Մարի Քարաջյանի, Թյուրինգայի հայ համայնքի ղեկավար Անդրանիկ Վարդանյանի, Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի, ՀՄԸՄ ատենապետ Ռուբեն Նալբանդյանի, ՀԲԸՄ Գերմանիայի ատենապետ Գեորգի Համբարձումյանի եւ փոխատենապետ Օհանես Ալթունկայայի, Վիսբադենի հայկական համայնքի դպրոցի հիմնադիր Կարեն Ղարսլյանի, Հեսսենի հայ մշակութային միության երկրորդ ատենապետ Շուշան Շուշի Թումանյանի, Լայպցիգի Հայ մշակութային միության ատենապետ Անահիտ Բաբայանի, Դրեզդենի հայկական համայնքի ատենապետ Արամ Հայդեյանի, Համբուրգի «Զարթոնք» հայ-գերմանական բարեգործական մշակութային կենտրոնի նախագահ Լիլիթ Խանպապյանի, Համբուրգի հայ համայնքի նախկին ատենապետներ Սերժիկ Անգելյանի եւ Սուրեն Պետրոսյանի, գործարար Ներսես Օհանյանի, Բունդեսթագի նախկին պատգամավոր Մարտին Պետցոլդի եւ նրա երջանկահիշատակ մոր՝ Ալինա Մարտիրոսյանի, Հալլեից սոցիալ-դեմոկրատ Սաթենիկ Ռոթի, պատվավոր իրավարար Արամ Մկրտչյանի, Մյունխենի հայկական հարցերի ինստիտուտի երջանկահիշատակ նախկին տնօրեն Ալիս Մարուխյանի, Բեռլինի Հայկական-տեղեկատվության կենտրոնի հիմնադիր Ժիրայր Քոչարյանի, Բոխումի «Սփյուռքի եւ ցեղասպանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղի հետ։

Առանձին հրապարակումներով անդրադարձել ենք հայագետներին, մշակույթի 60-ից ավելի գործիչների, մի քանի հայկական դպրոցների, լրագրողներին ու գրողներին, մարզիկներին, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Զրուցել ենք նաեւ շաբաթօրյա դպրոցներից Նյուրենբերգի հայկական դասընթացների պատասխանատու Մայրանուշ Լեւոնյանի, Քոբլենցի «Մոնթե» կրթօջախի հիմնադիր Արգինե Բադալյանի, Մյունխենի Բավարիայի Հայ հայրենակցական միության եւ Թումանյանի անվան դպրոցի պատասխանատուների հետ, Բեռլինի «Գիտելիք» դպրոցի հիմնադիր Լիլիթ Հակոբյանի եւ այլոց հետ։ Հայագիտության բաժնում ներկայացվել են Ժիրայր Քոչարյանն ու Թեսսա Հոֆմանը, Արմենուհի Դրոստ Աբգարյանը, Էլկե Հարթմանը, Վահե Թաշճեանը, Թալին Սուճեանը, Իշխան Չիֆթճեանը, Արփի Մանիերոն եւ այլք։

Մշակութային բաժնում նախ ներկայացվել են երաժիշտները՝ Լյուդվիգ Բազիլը, դիրիժոր Ռուբեն Ղազարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահար Լուսինե Խաչատրյանը, կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, խմբավար Արմինե Բաբայանը, կլավիրահար Վարվառա Մանուկյանը, կոմպոզիտոր, դաշնակահար Արմինե Ղուլոյանը, թավջութակահարներ Միքայել Հախնազարյանը, Անդրանիկ Սարգսյանը, ջութակահար Տիգրան Միքայելյանը, դաշնակահար Անի Տեր-Մարտիրոսյանը, դաշնակահար Արմեն Լեւոն-Մանասերյանը, դաշնակահարուհիներ Աստղիկ Բեգլարյանը, Կարինե Գիլանյանը, Նարե Կարոյանը, դուդուկահար Հովհաննես Մարգարյանը, երաժիշտ, երգիչ Արեն Էմիրզեն, ջութակահարներ Դավիթ Մովսիսյանը, Գեւորգ Բուդաղյանը, դաշնակահար Դավիթ Մատինյանը, սաքսոֆոնահարներ Կորյուն Ասատրյանը, Հայրապետ Առաքելյանը, կոմպոզիտոր, կիթառահար Մարկ Սինանը, ջութակհարաուհի Անի Աղաբեկյանը, բալետի պարողներ Արմեն Հակոբյանը, Տիգրան Միքայելյանը, Արման Զազյանը, օպերային երգիչներ՝ սոպրանո Լիանա Ալեքսանյանը, սոպրանո Հրաչուհի Բասենցը, բարիտոն Գոռ Հարությունյանը, սոպրանո Կարինե Բաբաջանյանը, սոպրանո Ռուզան Մանթաշյանը, տենոր Արտակ Կիրակոսյանը, մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը, սոպրանո Նարինե Եղիյանը, տենոր Հայկ Դեինյանը, սոպրանո Լիլիթ Դավթյանը, սոպրանո Անի Յորենց Սարգսյանը։

Կինոյի եւ թատրոնի աշխարհից ներկայացվել են դերասաններ, երաժիշտներ, ռեժիսորներ, այդ թվում՝ Ստեփան-Գանտրալյան-Թաշչյանը, Սարո Էմիրզեն, Սեզեդե Թերզյանը, Գրիգոր Մելիքյանը, Ռիչարդ Կավանյանը, Դոն Ասկարյանը, Վահե Բազիկյանը, Բեա Էհլերս- Քերբեկյանը, Արթուրո Սայանը, Մարկ Հայրապետյանը, Ալինա Մանուկյանը, Գարեգին Վանիսյանը եւ այլք։

Նկարչության, լուսանկարչության, քանդակագործության ոլորտից՝ Սիլվինա Տեր-Մկրտչյանը, Արարատ Հայդեյանը, Ավո Առաքելյանը, Արչի Գալենցը, Աննա Միքայլելյանը, Իշխան Նազարյանը, Օննիկ Գույումճեանը, Մարիա Մատինյանը, Վահան Մաթեւոսյանը եւ այլք։

Գրողներից ու լրագրողներից գրել ենք Ագապի Մկրտչյանի, Լաուրա Ցվիրտնիայի, Կատերինա Փոլադյանի, Նաիրա Քոչարի, Լիզա Բերքյան-Աբրահամյանի, Լիլիթ Սարգսյանի, Հայկո Բաղդատի, Մյուրիել Միրաք Վայսբախի, Արմինե Սարգսյանի, Սեւակ Արամազդի, Նարինե Աբգարյանի, Մարիաննա Դեինյանի, Անահիտ Հովսեփյանի, Վազրիկ Բազիլի, Սարգիս Ատամի, Գայանե Առաքելյանի մասին։

Գիտնականներից անդրադարձել ենք Կարեն Սվասյանին, Կարապետ Անդրանիկյանին, Խաչիկ Կազէրին, Ֆելիքս Ահարանոյանին, Ռուբեն Քանքանյանին։

Մարզիկներից ներկայացրել ենք Արթուր Աբրահամին, Արթուր Գրիգորյանին, Սյուզի Կենտիկյանին, Սոս Հայրապետյանին, Խորեն Գեւորին, Պատրիկ Բաբումյանին, Հովիկ Բեբրահամին, Արթուր Օհանյանին։

Երիտասարդներից ներկայացրել ենք Դորտմունդի երիտասարդական միության նախագահ Հունան Եղոյանին, «Միասին» նոր միության անդամներին՝ Արփի եւ Սաթենիկ Գույումճեաններին, Նորայր Մարտիրոսյանին։ Գերմանահայության ներկայի ու ապագայի մասին խոսել են Մինու Նիքբեյը, Սերժ Տեր-Հակոբյանը, Եդուարդ Ֆիջիջեանը, Միքայել Մինասյանը, Յոնաթան Շփանգենբերկը, Րաֆֆի Պետիկյանն ու Սերովբե Սրբազանը։

Այնուհետեւ առանձին հարցազրույցներ են ներկայացվել մշակութային գործիչների հետ։ Յուրաքանչյուր բաժնի սկզբում ներկայացրել ենք նաեւ Գերմանիայում բնակվող այն բոլոր մշակույթի գործիչների ու մարզիկների, գիտնականների անունները, որոնք մեզ հայտնի են դարձել։

orer.eu

Կարող եք պատվիրել գերմանահայ մշակույթի գործիչներին նվիրված նաեւ ՕՐԵՐ ամսագրի այլ համարներ՝ արժեքը 5 եվրո։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում