Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ...
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են...
Ուրբաթ մարտի 27-ին կայացավ «Լռությունից այն կողմ. Հայ եկեղեցին երեկ և այսօր» խորագրով խորհրդաժողովը Աոստա քաղաքում՝ Կաթոլիկ եկեղեցու Վալլե դ՚Աոստա թեմի նախաձեռնությամբ և Oikoumene միջեկեղեցական երկխոսության հարթակի շրջանակներում։ Ժողովին մասնակցեցին՝ Լուգանոյի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ռեկտոր Դոն Ռենատո Ռու կրստերը և Միլանի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ խորանի սպասավոր Ջոն Գուլվարդը,...
Թեեւ արդեն անդրադարձել ենք Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա 2-ի հուղարկավորության արարողությանը Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությանը, սակայն հարկ համարեցինք հրապարակել նաեւ Ռումինիայի Հայոց թեմի հաղորդագրությունը։ Տարվույս Մարտի 22-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Իլյա 2-ի հուղարկավորության արարողությունը, որը նախագահում էր Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս I-ը՝ Վրաց Եկեղեցու...
26 մարտի, 2026 Մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին: Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են...
Մարտի 21-ին Պրահայի Գրանդիում հյուրանոցի սրահում տեղի ունեցավ «Մանթաշյանց» բիզնես ակումբի Եվրոպական առաջին տարածաշրջանային հավաքը, որին մասնակցում էին ոչ միայն Եվրոպայից, այլեւ Հայաստանից ժամանած 50-ից ավելի գործարարներ։ Եվրոպական երկրներից ներկա էին Չեխիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Իսպանիայի ներկայացուցիչները։ Հավաքը վարում էր «Մանթաշյանց ակումբ» Չեխիայի հիմնադիր, ռազմավարական թվային մարքեթինգի և...
Ճանապարհորդություն ինքնության, հիշողության և պատմության միջով, որը հատում է ժողովուրդներ, մշակույթներ և գիտակցություններ։ Գեղամ Ճ. Բոլոյանի «Հայեր․ ինքնություն և հիշողություն» գիրքը կլինի Գալատինայում կայանալիք կարևոր հանդիպման և քննարկման կենտրոնում՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը։ Հինգշաբթի, 26 մարտի 2026 թ. ժամը 18:30-ին Գալատինայի Սուրբ Բիաջոյի եկեղեցու «Պոլլիո» սրահում տեղի...
2026 թվականի մարտի 21-ի երեկոյան Սուրբ Քաթբերթ եկեղեցին ողողված էր Ջորջ Ֆրիդրիխ Հենդելի երաժշտությամբ. «Քլինգեն» կամերային նվագախումբն ու երգչախումբը ներկայացրեցին «Հավերժ Հենդել» (Handel Forever) խորագրով համերգը՝ հարգանքի տուրք մատուցելով բարոկկո դարաշրջանի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկին: Մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ համերգը վերածվեց տոնակատարության և յուրօրինակ բացահայտման, որին մասնակցում էին հմուտ երաժիշտներ,...
Հռոմում վախճանվել է իտալական դիվանագիտության հայտնի դեմքերից մեկը՝ հայազգի դիվանագետ, դեսպան Լաուրա Միրաքյանը։ Նրա մասին վերջերս գրել էինք Իտալիայի հայ համայնքին նվիրված համարում։ Աստված հոգին լուսավորի։ Լաուրա Միրաքյանի մասին ՕՐԵՐ-ում տպագրված հատվածը 2-2025 Լաուրա Միրաքյանը Իտալիայում այն հազվադեպ կանանցից է, որ հասել է երկրի դիվանագիտական համակարգում ամենաբարձր աստիճանին՝ Դեսպանի...
Մարտի 11-19-ը Պրահայի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքներին նվիրված միջազգային կինոփառատոնում ցուցադրվեց 106 կինոպատմություն, անցկացվեց 126 բանավեճ, եւ 28-րդ կինոփառատոնն ավարտվեց հոլանդական ֆիլմի հաղթանակով։ «Իմ խոսքն ընդդեմ ինձ» ֆիլմի ռեժիսոր Մաասյա Ումսը ներկայացրել էր հոգեբանական պատմություն մարդու ներքին ձայների մասին։ Մրցանակը հանձնեց եւ փառատոնի անունից հանդիսականներին, իսկ դրանց թիվը 9...
Մարտի 17, երեքշաբթի, ժամը 18:00 – Բուդապեշտի PPKE հումանիտար գիտությունների ֆակուլտետի շենքում (Սոֆիանում – Միքսզաթ Կալման տեռ 1) Մատենադարանի փոխտնօրեն, դոկտոր Վահե Թորոսյանը հանդես կգա Կիլիկիայի հայ թագավորների թագադրման մասին հանրային դասախոսությամբ։ Մարտի 19, հինգշաբթի, ժամը 17:00 – Կբացվի միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի մասին լուսանկարչական ցուցահանդես։ Այս միջոցառումը Գերմանիայում...
