Հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 2-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Գրքի 68-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են նաեւ հայ գրողների գրքեր։ «Ակցիա կույրերի համար» ընկերությունը այս տարի իր տաղավարում տեղ է տվել նաեւ հայ թարգմանական գրականությանը։...
Հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 2-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Գրքի 68-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են նաեւ հայ գրողների գրքեր։ «Ակցիա կույրերի համար» ընկերությունը այս տարի իր տաղավարում տեղ է տվել նաեւ հայ թարգմանական գրականությանը։ Մասնավորապես ներկայացվում են ընկերության հրատարակած սերբաբնակ Անուշ Բալայանի պատմվածքների ժողովածուն, ինչպես նաեւ մի շարք այլ...
Բելգրադի երաժշտական փառատոնում հանդես եկան դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու դաշնակահարուհի Եվա Գեւորգյանը
Հոկտեմբերի 24-ին Բելգրադում BEMUS երաժշտական փառատոնի շրջանակներում՝ տեղի ունեցավ Վոյևոդինայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իսկ որպես մենակատար փայլուն կատարումով հանդես եկավ երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։ Ինչպես տեղեկացնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը, համերգը նվիրված էր Հայաստանի և...
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և ընթացիկ համերգաշրջանում Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 24-ին և 26-ին ելույթ կունենա Սերբիայում անցկացվող «Bemus» և «Nomus» երաժշտական փառատոների շրջանակներում։ Մաեստրո Սմբատյանը կղեկավարի Վոյվոդինայի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգները կազմակերպվել են Բելգրադի...
Նախօրոք հայտարարված էր, որ այս տարի սերբահայերի հավաքը խաչքարի մոտ տեղի պիտի ունենա ոչ թե ապրիլի 24-ին, այլ ապրիլի 19-ին։ Պայմանավորված ժամից մեկ-մեկուկես ժամ առաջ արդեն շատերն էին եկել Զեմուն թաղամասի քաղաքային այգում գտնվող XVIII դարի Սուրբ Գաբրիել հրեշտակապետի եկեղեցու առջև։ Այստեղ, դեռ 1988 թվականին, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի արարած...
Ապրիլի 19-ին Բելգրադում, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, Զեմունի այգու Սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետերի եկեղեցու առջև տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։ Արարողությունը, որին ներկա էին Սերբիայում Հունաստանի և Կիպրոսի դեսպանները, Եվրոպական Միության...
Բելգրադում կայացել է Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի սերբերեն գրքի շնորհանդեսը Դեկտեմբերի 12-ին Բելգրադի «Գալերիա 73» պատկերասրահում տեղի ունեցավ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի սերբերեն գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակել է «Ակցիա կույրերի համար» հրատարակչությունը (նստավայրը՝ Բելգրադ), որն իր գործունեությամբ մասամբ զբաղվում է հայ մշակույթի ներկայացմամբ Սերբիայում։ Գիրքը հայերենից սերբերեն...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հաստատվեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը, որի կազմում կընգրկվեն Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները: Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումանիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի...
