Հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 2-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Գրքի 68-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են նաեւ հայ գրողների գրքեր։ «Ակցիա կույրերի համար» ընկերությունը այս տարի իր տաղավարում տեղ է տվել նաեւ հայ թարգմանական գրականությանը։
Մասնավորապես ներկայացվում են ընկերության հրատարակած սերբաբնակ Անուշ Բալայանի պատմվածքների ժողովածուն, ինչպես նաեւ մի շարք այլ հեղինակների գրքեր, այդ թվում՝ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազարի» սերբերեն թարգմանության հրատարակությունը եւ «Հայերենի հերթական դասը» աուդիո գիրքը։
orer.eu






