Վենեսուելացի հայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը փետրվարի 26-ին կղեկավարի Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը

  • 14.02.2023
  • 0
  • 1115 Views

Փետրվարի 26-ին  Ռուդոլֆինումի Դվորժակի անվան  դահլիճում Պրահայի ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա հայ-վենեսուելացի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը, ով գլխավորում է Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ 

Համերգի ընթացքում չեխական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Վեբերնի,  Յոհանես Բրամսի եւ Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները (Anton Webern-Symfonie op. 21, Johannes Brahms Variace na Haydnovo téma B dur op. 56a, Ludwig van Beethoven- Symfonie č. 5 c moll op. 67 „Osudová“)։

Դոմինգոն ծնվել է  1980 թվականին Վենեսուելայի Կարակաս քաղաքում։ Նրա հայրը հայտնի ջութակահար եւ Վենեսուելայի Օրկեստրա Սիմֆոնիկայի նախկին նախագահ Դոմինգո Գարսիան է։ Մայրը՝ Վենեսուելայի Ազգային խորհրդարանի իրավաբան, հայուհի Վիկի Հինդոյանն է։

Դոմինգոն ստացել է եւ ջութակահարի եւ նվագախմբային ղեկավարի մասնագիտացում, ուսանել է Ժնեւում, ստացել է վարպետության դասընթացներ տարբեր հայտնի երաժիշտների մոտ։ 2013-ին առաջին անգամ Հինդոյանը նշանակվեց խմբավար Դանիել Բարենբոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlinի նվագախումբը: 2018-ի հունվարին  նա առաջին անգամ  ղեկավարել է  Մետրոպոլիտեն Օպերայի նվագախումբը։

2017-2018 թուականներին  ղեկավարել է տարբեր հանրահայտ ներկայացումներ՝  Պուչինիի եւ Բելինիի օպերաները։

2019-ի հունիսին , Հինդոյանը հրավիրվել է  Մեծ Բրիտանիա՝ իբրեւ առաջին հյուր դիրիժոր ղեկավարելու Լիվերպուլի Արքայական նվագախումբը (the Royal Liverpool Philharmonic (RLPO), նույն թվականի իբրեւ հյուր դիրիժոր ղեկավարել է նաեւ Լեհաստանի ազգային ձայնասփյուռի սիմֆոնիկ նվագախումբը։

2021 թ սեպտեմբերից նա նշանակվել է  Լիվերպուլի Թագավորական նվագախմբի գլխավոր դիրիժոր։

Դոմինգո Հինդոյանը մինչ այդ էլ աշխատել է բազմաթիվ հանրահայտ նվագախմբերի հետ։ Նրա կինը բուլղարուհի սոպրանո Սոնյա Յոնչեւան է։ Ունի երկու զավակ։

Պրահայի համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հղումով՝ A5 Webern. Brahms. Beethoven | PKF — Prague Philharmonia

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում