Շոն Բեյքերի «ԱՆՈՐԱ» ֆիլմը, որում խաղում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»: Կարեն Կարագուլյանը նկարահանվել է Շոն Բեյքերի գրեթե բոլոր ֆիլմերում։ Այս մասին հայտնում է Armenian Film Society ն։
Իր խոսքում Շոն Բեյքերը Կարագուլյանին անվանել է իր «հաջողակ հմայքը»՝ շնորհիվ 20 տարվա համագործակցության: «Ոսկե արմավենու ճյուղը» կինոփառատոնի ամենահեղինակավոր մրցանակն է և, կարելի է ասել, ամենահեղինակավոր մրցանակը կինոաշխարհում: Ֆիլմը նաև առաջին ամերիկյան ֆիլմն է, որն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղին»՝ 2011 թվականի Թերենս Մալիկի «ԿՅԱՆՔԻ ԾԱՌ»-ից հետո:
Իր հերթին Վաչե Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կարագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանն երբևէ: Շնորհակալ եմ քեզ , որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայ կերպարի համար և շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»։
orer.eu