Փետրվարի 26-ին Ռուդոլֆինումի Դվորժակի անվան դահլիճում Պրահայի ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա հայ-վենեսուելացի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը, ով գլխավորում է Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Համերգի ընթացքում չեխական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Վեբերնի, Յոհանես Բրամսի եւ Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները (Anton Webern-Symfonie op. 21, Johannes Brahms –Variace na Haydnovo téma B dur op. 56a, Ludwig van Beethoven- Symfonie č. 5 c moll op. 67 „Osudová“)։
Դոմինգոն ծնվել է 1980 թվականին Վենեսուելայի Կարակաս քաղաքում։ Նրա հայրը հայտնի ջութակահար եւ Վենեսուելայի Օրկեստրա Սիմֆոնիկայի նախկին նախագահ Դոմինգո Գարսիան է։ Մայրը՝ Վենեսուելայի Ազգային խորհրդարանի իրավաբան, հայուհի Վիկի Հինդոյանն է։
Դոմինգոն ստացել է եւ ջութակահարի եւ նվագախմբային ղեկավարի մասնագիտացում, ուսանել է Ժնեւում, ստացել է վարպետության դասընթացներ տարբեր հայտնի երաժիշտների մոտ։ 2013-ին առաջին անգամ Հինդոյանը նշանակվեց խմբավար Դանիել Բարենբոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlinի նվագախումբը: 2018-ի հունվարին նա առաջին անգամ ղեկավարել է Մետրոպոլիտեն Օպերայի նվագախումբը։
2017-2018 թուականներին ղեկավարել է տարբեր հանրահայտ ներկայացումներ՝ Պուչինիի եւ Բելինիի օպերաները։
2019-ի հունիսին , Հինդոյանը հրավիրվել է Մեծ Բրիտանիա՝ իբրեւ առաջին հյուր դիրիժոր ղեկավարելու Լիվերպուլի Արքայական նվագախումբը (the Royal Liverpool Philharmonic (RLPO), նույն թվականի իբրեւ հյուր դիրիժոր ղեկավարել է նաեւ Լեհաստանի ազգային ձայնասփյուռի սիմֆոնիկ նվագախումբը։
2021 թ սեպտեմբերից նա նշանակվել է Լիվերպուլի Թագավորական նվագախմբի գլխավոր դիրիժոր։
Դոմինգո Հինդոյանը մինչ այդ էլ աշխատել է բազմաթիվ հանրահայտ նվագախմբերի հետ։ Նրա կինը բուլղարուհի սոպրանո Սոնյա Յոնչեւան է։ Ունի երկու զավակ։
Պրահայի համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հղումով՝ A5 Webern. Brahms. Beethoven | PKF — Prague Philharmonia
Orer.eu